BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Անուշ Գրիգորյանը՝ Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիր
02 Մարտ 2026

Անուշ Գրիգորյանը՝ Ստրանջայի մրցաշարի բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայում ընթացող Ստրանջայի հեղինակավոր մրցաշարում:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը մեկնարկում պարտության է մատնել իտալացի Նիկոլ Միշել Վեսկովինին, ապա 1/4 եզրափակիչում հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Նինա Ռադովանովիչին ու դուրս է եկել կիսաեզրափակիչ։ 1/2 եզրափակչում, սակայն, Գրիգորյանը զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին:



Ստրանջայի 77-րդ միջազգային մրցաշարը հանդիսանում է A կարգի ամենաուժեղ միջազգային մրցաշարերից մեկը: Այս անգամ մրցաշարին մասնակցում էր 35 երկրի ավելի քան 350 մարզիկ: Հայաստանը մրցաշարին մասնակցել է 13 բռնցքամարտիկով, որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:

Նախորդ հոդվածը
Անցկացվում է ըմբշամարտի Մ17 տարեկանների Հայաստանի առաջնությունը. հայտնի են մեդալակիրները
Հաջորդ հոդվածը
Մեսսին տուգանայինից կատարած ուղիղ հարվածով 70-րդ գոլն է խփել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։