Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Մեկ գնդակի տարբերություն կամ 10:0 հաշիվ. Բարձրագույն խմբի 12-րդ տուրի արդյունքները
02 Մարտ 2026

Մեկ գնդակի տարբերություն կամ 10:0 հաշիվ. Բարձրագույն խմբի 12-րդ տուրի արդյունքները

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 12-րդ տուրում կայացել է 3 խաղ: Համառ պայքարում են անցել «Աթլետիկ Երևան» - «Լոգիկոն» և «Վան» - «ՊրոԴեվ» խաղերը:

Հավասար միավորներ ունեցող թիմերի խաղում «Աթլետիկը» հաղթել է 5:4 հաշվով, ընդ որում՝ բոլոր գոլերը խփել են տարբեր ֆուտբոլիստներ: «Լոգիկոնի» կազմում հեթ-տրիկ է գրանցել Գեղամ Մարտիրոսյանը:

«ՊրոԴեվն» առավելության է հասել 6:5 հաշվով: Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Խորեն Հովհաննիսյանը:

Բարձրագույն խմբի առաջատար «Յունիսպորտը» 10:0 հաշվով հաղթել է «Թիմ Ագրոյին»: Առաջատարի կազմում հեթ-տրիկ է գրանցել Պուտրուս Վասիլևը: Նա ռմբարկուների պայքարում արդեն չորրորդ տեղում է՝ 25 գոլով:

«Սիևն» – «Ալաշկերտ» խաղն էլ չի կայացել:

«Յունիսպորտը» 34 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Սիևնն» ունի 24 միավոր, իսկ «Երևանն» ու «Աթլետիկ Երևանը»՝ 21:

 

Նախորդ հոդվածը
Փյունիկի ու Արարատ-Արմենիայի առաջիկա տնային խաղերը կկայանան չեզոք ստադիոնում
Հաջորդ հոդվածը
Այս խաղին պատրաստվում ենք այնպես, ինչպես ցանկացած այլ խաղի․ Դիեգո Սիմեոնեն՝ Բարսելոնայի դեմ սպասվող հանդիպման մասին

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։