Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
03 Մարտ 2026

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանը նվաճել է ևս մեկ մեդալ։

Օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հաղթահարելով որակավորման, ապա կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով:

Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն: Նա Եվրոպական խաղերի արծաթե մեդալալիր է, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր:

Այսօր ավելի վաղ, շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտսարդներ) մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր էր դարձել Գոհար Հարությունյանը (370 միավոր):

Տղամարդկանց թիմը` Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը, Գոռ Խաչատրյանը դարձել էին թիմային պայքարի ոսկե մեդալակիրներ: Կանանց թիմը երկրորդն էր (Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան):

Երիտասարդների անհատական պայքարում առաջինը Լիլիթ Մկրտչյանն էր (366 միավոր), իսկ երկրորդը` Յանա Հակոբյանը (362 միավոր):

Նախորդ հոդվածը
Ալաշկերտ-Արարատ-Արմենիա հանդիպման վայրն ու մեկնարկի ժամը փոփոխվել են
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ 2027-ի ընտրական փուլում (տեսանյութ)

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։