Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ծանրամարտն առաջին անգամ ընդգրկվել է Եվրոպական խաղերի ծրագրում. 2027-ին Խաղերը կկայանան Ստամբուլում
27 Մարտ 2026

Ծանրամարտն առաջին անգամ ընդգրկվել է Եվրոպական խաղերի ծրագրում. 2027-ին Խաղերը կկայանան Ստամբուլում

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի  (ԵՕԿ) գործկոմը  հաստատել է Ստամբուլում  2027թ.  կայանալիք  Եվրոպական չորրորդ  խաղերի մրցումային ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Եվրոպական խաղերում կներկայացվի ընդհանուր առմամբ 26 մարզաձև, այդ թվում՝ Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական ծրագրին համապատասխանող 22 մարզաձև։

Թիավարությունը (լողափնյա սպրինտ), ծանրամարտը և սքվոշն առաջին անգամ են ընդգրկվել Եվրոպական խաղերի ծրագրում, իսկ սքվոշն առաջին անգամ կներկայացվի նաև Լոս Անջելես-2028-ում։

Մարմնամարզությունը, վոլեյբոլը և ըմբշամարտը կվերադառնան ծրագիր՝ Կրակով-Մալոպոլսկա 2023-ի խաղերում բացակայելուց հետո։

Մրցավայրերի վերաբերյալ լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում:  

Ծրագրում ընդգրկված են հետևյալ մարզաձևերը՝   3×3 բասկետբոլ, աթլետիկա (Եվրոպայի թիմային առաջնություն), բադմինթոն, բռնցքամարտ, կանոէ, սուսերամարտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, քիքբոքսինգ, ժամանակակից հնգամարտ, մուայթայ, պադել, թիավարություն (լողափնյա սպրինտ), ռեգբի - 7,  հրաձգություն, սպորտային ժայռամագլցում, սքվոշ, սեղանի թենիս, թհեքվոնդո, եռամարտ, վոլեյբոլ, ծանրամարտ, ըմբշամարտ, նետաձգություն, լող:

Եվրոպական չորրորդ խաղերը կանցկացվեն 2027թ. հունիսի 16-27-ը:

Նախորդ հոդվածը
Հայկ Մարտիրոսյանը՝ Տաշքենդի միջազգային մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածը
Մ19․ Հայաստանի հավաքականը գրավում է Թուրքիայի հավաքականի դարպասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Այլ / 17 Սեպտեմբեր 2026
Սամբոյի ֆեդերացիային…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։