BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Hype Fighting. 38 վայրկյանում Կամո Ունանյանը հաղթեց իրանցի մրցակցին
28 Մարտ 2026

Hype Fighting. 38 վայրկյանում Կամո Ունանյանը հաղթեց իրանցի մրցակցին

Երևանում ընթացող Hype Fighting-ի երեկոյի MMA-ի հերթական մենամարտում Կամո Ունանյանը մրցում էր իրանցի Ամիր Բահրամնեջանի հետ ու հաղթեց 1-ին ռաունդում։

Մենամարտը տևեց ընդամենը 38 վայրկյան։ Կարատեի աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Ունանյանը ագրեսիվ սկսեց պայքարը, տեղափոխեց մրցակցին պարտեր, որտեղ կիրառելով խեղդող հնարք՝ ստիպեց հանձնվել մրցակցին։

Ավելի վաղ, երեկոյի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել նաև Դավիթ Խաչատուրյանը՝ ուզբեկ Նուրմուհամեդ Նուրիդինովի նկատմամբ։ Խաչատրյանը նույնպես կիրառել էր խեղդող հնարք ու հաղթել 1-ին ռաունդում։

Հայաստանի ներկայացուցիչներից իրենց ելույթներն ավարտել էին Մհեր Մադաթյանն ու Սեյրան Ասատրյանը։

Մադաթյանը մրցում էր Ղազախստանը ներկայացնող Կուզկեն Աբլահյանի հետ ու պարտվեց տեխնիկական նոկաուտով՝ 3-րդ ռաունդում։ Սեյրան Ասատրյանի մրցակիցն էլ ղազախ Տիմուր Կուանիշն էր։ Ասատրյանը, որը մենամարտին պատրաստվելու համար ուներ 2 օր ժամանակ, պարտվեց մրցավարների միաձայն որոշմամբ։

Այս երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի ևս 2 ներկայացուցիչ։ Դավիթ Խաչատրյան MMA-ի մենամարտ կանցկացնի Ղազախստանը ներկայցնող Սերիկ Սարմուհամեդի հետ։

Ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանն էլ ըմբշամարտի գոտեմարտ կանցկացնի ղազախ Բագդատ Ժուբանիշի հետ։

Նախորդ հոդվածը
Վինիսիուսը կարող է բաց թողնել Խորվաթիայի դեմ հանդիպումը
Հաջորդ հոդվածը
Hype Fighting. Դավիթ Խաչատրյանը 1-ին ռաունդում հաղթեց մրցակցին․ Րոպեներ անց կկայանա ռևանշ մենամարտը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։