BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Դավիթ Խաչատրյանը մեկ երեկոյի ընթացքում 2 անգամ հաղթեց ղազախ մրցակցին
28 Մարտ 2026

Դավիթ Խաչատրյանը մեկ երեկոյի ընթացքում 2 անգամ հաղթեց ղազախ մրցակցին

Երևանում ընթացող Hype Fighting-ի երեկոյի ռևանշ-մենամարտում Դավիթ Խաչատրյանը հաղթեց ղազախ Սերիկ Սարմուհամեդին։ Մարզիկները ռևանշ մենամարտ էին անցկացնում «մերկ բռունցքներ» ձևաչափով։

Երեկոյի 1-ին մենամարտում Խաչատրյանը MMA մրցաձևում 1-ին ռաունդում հաղթանակի էր հասել Սարմուհամեդի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Hype Fighting-ի այս երեկոյի ընթացքում, Խաչատրյանից բացի, հանդես եկան նաև Հայաստանի 5 ներկայացուցիչներ։

Արսեն Հարությունյանը ըմբշամարտի գոտեմարտ անցկացրեց ղազախ Բագդատ Ժուբանիշի հետ ու հաղթեց բացահայտ առավելությամբ։

MMA-ի իրենց մենամարտերն 1-ին ռաունդում ավարտեցին Կամո Ունանյանն ու Դավիթ Խաչատուրյանը, իսկ Սեյրան Ասատրյանն ու Մհեր Մադաթյանը զիջեցին իրենց մրցակիցներին։

Նախորդ հոդվածը
Hype Fighting. Արսեն Հարությունյանը բացահայտ առավելությամբ հաղթեց մրցակցին
Հաջորդ հոդվածը
Մեկնելու եմ ԱՄՆ՝ շարունակելու ելույթներս RAF լիգայում․ Արսեն Հարությունյան (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։