BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Մախաչև. Հոգնել եմ Տոպուրիայի հեքիաթներից
07 Ապրիլ 2026

Մախաչև. Հոգնել եմ Տոպուրիայի հեքիաթներից

UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևն արձագանքել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլիա Տոպուրիայի խոսքերին՝ Սպիտակ տանը նախատեսված իրենց մենամարտի ձախողման վերաբերյալ:

«Հոգնել եմ Տոպուրիայի և նրա թիմի հեքիաթները լսելուց: Ինձ զանգահարեցին, ես ընդունեցի մենամարտը Սպիտակ տանը:

Հաջորդ օրն ինձ ասացին, որ Իլիան անիրական հոնորար է պահանջել: UFC-ն մերժել է, և նա դուրս է մնացել միջոցառումից: Ահա և վերջ: Նույնիսկ նրա մենեջերը հաստատել է դա:

Իլիա՛, դադարի՛ր դատարկախոսել: Յուրաքանչյուր հարցազրույցում, որ տալիս ես, նոր պատմություն է հնչում: Դու հրաժարվել ես, և դու դա գիտես»,- սոցիալական ցանցերում գրել է Մախաչևը:

Նախորդ հոդվածը
Հետխաղյա հարցազրույցի ժամանակ ռուս մարզիչը հայհոյել է 12 անգամ 37 վայրկյանում
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների շնորհավորանքը՝ Շիրազի տողերով (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։