Այս մի քանի օրը շատ ծանր էին․ Դոննարումմա
Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման կիսվել է իր մտքերով այն մասին, որ ազգային թիմը երրորդ անգամ անընդմեջ չի կարողացել դուրս գալ աշխարհի առաջնություն։
«Սրանք մի քանի շատ ծանր և հյուծող օրեր էին։ Սա վերաբերում է բոլոր իտալացիներին՝ յուրաքանչյուրը երազում էր մեկնել աշխարհի առաջնություն, ինչպես ես, ինչպես ամբողջ թիմը։ Ցավոք, դա մեզ չհաջողվեց անել, և դա պետք է ընդունել ու առաջ շարժվել։ Սա շատ ցավոտ է, իսկապես շատ ցավոտ։ Առաջին օրերին ինձ համար դժվար էր դա գիտակցել, բայց ճշմարտությունն այն է, որ պետք է ամեն ինչ սկսել նորից, առաջ գնալ և արձագանքել։ Ինչ վերաբերվում է պարգևավճարների մասին խոսակցություններին, ես՝ որպես ավագ՝ երբեք Իտալիայի հավաքականից ոչ մի եվրո չեմ պահանջել։ Ինչպես միշտ՝ բոլոր մրցաշարերում թիմը ստանում է պարգևավճար միայն արդյունքի հասնելու դեպքում։ Եվ սա միակ պայմանն էր՝ ոչ ոք ոչինչ չէր պահանջում ֆեդերացիայից։ Մեր «նվերը» պետք է լիներ աշխարհի առաջնություն դուրս գալը, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ։ Ամենից շատ ինձ ցավեցրին հրապարակումները․ ոչ ոք պարգևավճար չի պահանջել, կա միայն այն բոնուսը, որը հավաքականը ստանում է նպատակին հասնելու դեպքում», – Դոննարումմայի խոսքերն է մեջբերում է Tuttomercatoweb-ը։
Հիշեցնենք, որ Իտալիան ընտրական փլեյ-օֆֆի վճռորոշ խաղում պարտվել է Բոսնիա և Հերցեգովինային՝ հետխաղյա 11-մետրանոցներով։