BazaResidence
Արման Ծառուկյանը հաղթեց Յուրայ Ֆայբերին| Ռեալ Սոսիեդադը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Մադրիդի Ատլետիկոյին ու 4-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը | Կունյայի գոլը հաղթանակ պարգևեց Ման․ Յունայթեդին՝ Չելսիի դեմ խաղում (տեսանյութ)| Բորուսիան պարտվեց Հոֆֆենհայմին, Լապցիգը հաղթեց Այնտրախտին․ Բունդեսլիգայի խաղային օրվա արդյունքները (տեսանյութ)| Տոտենհեմը միավորներ կորցրեց ու շարունակում է մնալ վտանգավոր գոտում (տեսանյութ)| Ռունի Բարդաջին հայտնվել է եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում․ Ֆլիկը դեմ է տեղափոխությանը|
Ես ամբողջությամբ նվիրված եմ Արսենալին․ Միկել Արտետա
11 Ապրիլ 2026

Ես ամբողջությամբ նվիրված եմ Արսենալին․ Միկել Արտետա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է լոնդոնյան «Արսենալում» իր երկարաժամկետ ապագայի մասին։

«Ես ամբողջությամբ նվիրված եմ այս ակումբին։ Ես շատ երջանիկ եմ և ինձ հիանալի եմ զգում։ Իմ ընտանիքի մոտ ամեն ինչ լավ է։ Ես դեռ շատ հավակնություններ և նպատակներ ունեմ, որոնք ցանկանում եմ իրականացնել այս ֆուտբոլային ակումբում, և այժմ մենք գտնվում ենք շատ լավ վիճակում։  Պետք է աշխատել ամբողջ ուժով և զգալ, որ դու մարդ ես, ով կարող է առաջնորդել և ոգեշնչել թիմին մեծ նվաճումների՝ հանուն ակումբի։ Հիմա ես հենց այդպես եմ զգում և հույս ունեմ, որ այս զգացումը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ, իսկ մրցաշրջանը կավարտվի հիանալի արդյունքով», – ասել է Արտետան, որի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

ԱՊԼ 31 տուրից հետո լոնդոնյան թիմը 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու 9 միավորի առավելություն ունի մեկ խաղ պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։ 

Նախորդ հոդվածը
Միակ բանը, որ ես ուզում եմ, դա ֆուտբոլային դաշտում մահանալն է․ Լուչեսկուի բժիշկը պատմել է մարզչի հետ զրույցի մասին
Հաջորդ հոդվածը
Այս մի քանի օրը շատ ծանր էին․ Դոննարումմա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։