BazaResidence
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը․ Հասմիկ Ավագյանը ներկա է եղել մարզմանը| Հայտնի են Արբելոային փոխարինելու 4 թեկնածուները. The Athletic| Արսենալը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է| Բավարիան հաղթեց 10 հոգով մնացած Ռեալին ու նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)| Խելահեղ խաղակես Մյունխենում, իսկ Լոնդոնում՝ 0-ներ| Վայշալի Ռամեշբաբուն՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող|
RMC Sport-ը հայտնել է, թե ինչ լուծում է դիտարկում ՖԻՖԱ-ն, եթե Իրանը հրաժարվի աշխարհի առաջնությունից
13 Ապրիլ 2026

RMC Sport-ը հայտնել է, թե ինչ լուծում է դիտարկում ՖԻՖԱ-ն, եթե Իրանը հրաժարվի աշխարհի առաջնությունից

RMC Sport-ի փոխանցմամբ՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) քննարկում է միջմայրցամաքային փլեյ-օֆֆ կազմակերպելու հնարավորությունը, եթե Իրանի հավաքականը հրաժարվի մասնակցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով Իրանը կարող է չմասնակցել աշխարհի առաջնությանը։ Այս դեպքում մրցաշարին մասնակցելու հնարավորություն կունենան որակավորման փուլը չհաղթահարած թիմերը։ Ակնկալվում է, որ փլեյ-օֆֆ փուլում հանդես կգան Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԱՖԿ) և Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) երկուական թիմեր։

Հետևաբար, Իտալիայի հավաքականը, որը որակավորման վճռորոշ խաղում պարտվեց Բոսնիա և Հերցեգովինային, կարող է ևս մեկ հնարավորություն ունենալ պայքարելու Աշխարհի առաջնության ուղեգրի համար։

Նախորդ հոդվածը
Ռուսաստանի առաջին լիգա. Դավիդյանի գոլի շնորհիվ Ռոտորը հաղթել է և բարձրացել 4-րդ տեղ
Հաջորդ հոդվածը
Գվարդիոլան իր մարզչական կարիերայի ընթացքում միայն մեկ ակումբի է ավելի հաճախ հաղթել, քան Չելսիին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։