BazaResidence
Ալեքսանդր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի Մ-17 հավաքական հրավիրված խաղացողների ցանկը| Դա պարզապես ծիծաղելի է. Բելինգհեմը՝ Կամավինգայի հեռացման մասին | Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայյում ունիկալ ռեկորդ է սահմանել| Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ| Ծանրամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը․ Հասմիկ Ավագյանը ներկա է եղել մարզմանը| Հայտնի են Արբելոային փոխարինելու 4 թեկնածուները. The Athletic|
Գվարդիոլան իր մարզչական կարիերայի ընթացքում միայն մեկ ակումբի է ավելի հաճախ հաղթել, քան Չելսիին
13 Ապրիլ 2026

Գվարդիոլան իր մարզչական կարիերայի ընթացքում միայն մեկ ակումբի է ավելի հաճախ հաղթել, քան Չելսիին

«Մանչեսթեր Սիթին», Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ, Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում 3:0 հաշվով ջախջախել է «Չելսիին»։ Սա իսպանացի մարզչի կարիերայի ընթացքում 18-րդ անգամն էր, որ նա հաղթել է «կապույտներին»։

Այնուամենայնիվ, Գվարդիոլան իր կարիերայի ընթացքում ավելի հաճախ միայն մեկ ակումբի է հաղթել՝ Լոնդոնի «Արսենալին»։ Իսպանացի մարզչի գլխավորած թիմերը 21 անգամ հաղթել են «զինագործներին»։ «Մանչեսթեր Սիթին» ապրիլի 19-ին Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում կխաղա հենց «զինագործների» դեմ։

Այժմ «Սիթին» 64 միավորով երկրորդն է՝ վեց միավորով հետ մնալով «Արսենալից» (70) և մեկ խաղ պակաս անցկացնելով։ «Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է՝ 48 միավորով։

Նախորդ հոդվածը
RMC Sport-ը հայտնել է, թե ինչ լուծում է դիտարկում ՖԻՖԱ-ն, եթե Իրանը հրաժարվի աշխարհի առաջնությունից
Հաջորդ հոդվածը
Սպերցյանը Զենիթի դեմ խաղից հետո լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով վնասված ոտքը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։