BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Շատ կարևոր մենամարտ է ինձ համար․ Այսօր ռինգ դուրս կգա Հովհաննես Բաչկովը
15 Մարտ 2025

Շատ կարևոր մենամարտ է ինձ համար․ Այսօր ռինգ դուրս կգա Հովհաննես Բաչկովը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն այսօր հերթական մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում:

Մինչև այս Բաչկովն անցկացրել է 6 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ։   Grassroots boxing-ի կողմից կազմակերպած Paddy’s day boxing show երեկոյում Հովհաննես Բաչկովը WBA Continental չեմպիոնի գոտու մենամարտ կանցկանցի  վենեսուելացի Ջոս Բաստարդոնի հետ (10:0:0):

«7-րդ մենամարտն եմ անցկացնելու պրոֆեսիոնալ ռինգում: Շատ կարևոր մենամարտ է լինելու ինձ համար, քանի որ գոտու համար եմ պայքարելու՝  WBA Continental չեմպիոնի գոտու: Նախորդ մենամարտս դեկտեմբերին էր, որը տևական դադարից հետո վերադարձի մենամարտ էր: Մարզավիճակս լավ է: Այս մենամարտին պատրաստվել եմ Դուբայում: Մոտ 1,5 ամիս մարզվում եմ  հայերի կողմից հիմնած Դուբայի Golden ring boxing մարզադահլիճում: Այստեղ ինձ օգնում նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ալբերտ Հայրապետյանը և Սամվել Պետրոսյանը որպես երկրորդ մարզիչ:  Մրցակցիս չեմ ճանաչում, միայն գիտեմ, որ նա վենեսուելացի է, դեռ անպարտելի է՝ 10 մենամարտ եւ նույնքան հաղթանակ: Ամեն դեպքում չպետք է թերագնահատել մրցակցին, մեր մարզաձևը շատ բարդ է և պետք է յուրաքանչյուր մրցակցի դեմ պատրաստվել առանձնահատուկ»,- խոսելով կայանալիք մենամարտի մասին ասել է Բաչկովը:

Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ի սահմաններում։

Նախորդ հոդվածը
Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է Եվրոպայի 2024 թ. ծագող աստղ մրցանակին
Հաջորդ հոդվածը
Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմերը․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։