BazaResidence
Արսենալը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է| Բավարիան հաղթեց 10 հոգով մնացած Ռեալին ու նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր (տեսանյութ)| Խելահեղ խաղակես Մյունխենում, իսկ Լոնդոնում՝ 0-ներ| Վայշալի Ռամեշբաբուն՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող| CIES-ի նոր վարկանիշն ու Բարսելոնայի գերիշխանությունը․ Մինչև 23 տարեկան աշխարհի լավագույն ֆուտբոլիստների TOP-20-ը| Բավարիա-Ռեալ Մադրիդ, Արսենալ-Սպորտինգ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Fastex Պրեմիեր լիգա. Շիրակ- ԲԿՄԱ հանդիպմանն ընդառաջ
15 Ապրիլ 2026

Fastex Պրեմիեր լիգա. Շիրակ- ԲԿՄԱ հանդիպմանն ընդառաջ

Ապրիլի 16-ին կկայանա 16-րդ տուրից հետաձգված «Շիրակ» - ԲԿՄԱ հանդիպումը:

Sportmedia.am-ը ներկայացնում է խաղի անոնսը։

«Շիրակ» - ԲԿՄԱ 

Ապրիլի 16, ժամը՝ 16:00,  Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

13 խաղ, «Շիրակը» հաղթել է 6 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 3, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-8

1-ին շրջան. 16.08.2025 ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 2-1 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Գրենիկ Պետրոսյան 26՛, 2-0՝ Նարեկ Ջանոյան 69՛, 2-1՝ Լյովա Մրյան 76՛:

51-րդ րոպեին Գրենիկ Պետրոսյանը չիրացրեց 11մ հարվածը (Սոկրատ Հովհաննիսյանը հետ մղեց գնդակը):

3-րդ շրջան. 12.04.2026  ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 0-0

«Շիրակ»՝ 9-րդ տեղ (11 միավոր), ԲԿՄԱ՝ 8-րդ տեղ (16 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. ԲԿՄԱ-ի հետ ապրիլի 12-ին կայացած 21-րդ տուրի խաղում «Շիրակին» վերջապես հաջողվեց առաջնության գարնանային հատվածում առաջին միավորը վաստակել: Միաժամանակ, գյումրեցիներն ընդհատեցին առաջնությունում կրած 5 անընդմեջ պարտությունների շարքը: Իսկ ահա մրցակցի դարպասը գրավել շիրակցիները կրկին չկարողացան՝ գոլային երաշտը հասցնելով 499 րոպեի: Վերջին գոլը շիրակցիները խփել են անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած խաղի (1-4) 41-րդ րոպեին:



2. Բանակայիններն էլ առաջնության գարնանային հատվածում առաջին միավորը  վաստակեցին՝ ընդհատելով 4 անընդմեջ պարտությունների շարքը: Իսկ վերջին հաղթանակն առաջնությունում ԲԿՄԱ-ն տարել է անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին՝ հյուրընկալվելիս 3-2 հաշվով պարտության մատնելով «Նոային»: Առաջնության վերջին 3 խաղերում ԲԿՄԱ-ն գոլ չի խփել:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 4 հանդիպումներում ԲԿՄԱ-ն 2 հաղթանակ է տարել, նույնքան խաղ ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի: Վերջին հաղթանակը ԲԿՄԱ-ի նկատմամբ «Շիրակը» տարել է անցյալ տարվա օգոստոսի 2-ին կայացած 2024/25թթ. առաջնության մեկնարկային տուրում: Գյումրեցիներին հաղթանակ էին պարգևել Լյովա Մրյանի և Ռազմիկ Հակոբյանի խփած 2 անպատասխան գոլերը:

4. «Շիրակն» «Արարատի» և «Գանձասարի» հետ առաջնության ամենացածր արդյունավետություն ունեցող թիմն է: Անցկացրած 20 հանդիպումներում շիրակցիներն ընդամենը 14 գոլ են խփել: Թիմի լավագույն ռմբարկուն Ռաֆիկ Միսակյանն է, որի հաշվին 4 գոլ է գրանցված:

5. ԲԿՄԱ-ն անցկացրած 20 հանդիպումներում 21 անգամ է գրավել մրցակիցների դարպասը: Առավել արդյունավետը Նարեկ Հովհաննիսյանն է, որը 6 գոլ է խփել:



6. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Դոնալդ Կոդիան Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Լյովա Մրյան - 5 գոլ:

ԲԿՄԱ՝ Միսակ Հակոբյան, Գրենիկ Պետրոսյան – 2-ական գոլ:

Նախորդ հոդվածը
Ոչ-ոքի՝ հաղթանակի արժեքով. Անդրանիկն անակնկալ մատուցեց Ուրարտուին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ոչ մի խնջույք. Գրիզմանը պատմել է, թե ինչու է Սիմեոնեն արգելել Ատլետիկոյի ֆուտբոլիստներին տոնել հաղթանակը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։