BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ոչ մի խնջույք. Գրիզմանը պատմել է, թե ինչու է Սիմեոնեն արգելել Ատլետիկոյի ֆուտբոլիստներին տոնել հաղթանակը
15 Ապրիլ 2026

Ոչ մի խնջույք. Գրիզմանը պատմել է, թե ինչու է Սիմեոնեն արգելել Ատլետիկոյի ֆուտբոլիստներին տոնել հաղթանակը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղից հետո (2:1) կիսվել է իր տպավորություններով ու նշել, որ թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն թույլ չի տվել երկար տոնել կատալոնացիների նկատմամբ տարած հաղթանակը:

«Տոնակատարությունը շատ կարճ տևեց, քանի որ Չոլոն (Սիմեոնեն) մեզ մի փոքր կանգնեցրեց՝ մտածելով Իսպանիայի գավաթի եզրափակիչի մասին (խմբ.՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ որոշիչ հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին):

Ես կորցրեցի գնդակը երկրորդ գոլից առաջ: Զգում էի, որ պետք է ավելին անեի թիմին օգնելու համար և կարողացա գտնել Մարկոսին (խմբ․՝ Լյորենտեին) պաշտպանների թիկունքում:

Հունվարից սկսած ես հաճույք եմ ստանում, քանի որ ավելի շատ եմ խաղում: Իսկապես վայելում ես բարձրակարգ հանդիպումները: Սրանք այնպիսի երեկոներ են, որոնք ուզում ես ապրել: Որդիս մարզադաշտում էր: Ես երջանիկ եմ: Շատ հոգնած եմ և ուզում եմ մի լավ սառը գարեջուր խմել», — Գրիզմանի խոսքերը մեջբերում է EL Desmarque-ն:

Մրցաշարի կիսաեզրափակչում «Ատլետիկոն» կխաղա «Արսենալ» - «Սպորտինգ» զույգի հաղթողի հետ:

Նախորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. Շիրակ- ԲԿՄԱ հանդիպմանն ընդառաջ
Հաջորդ հոդվածը
Բավարիա-Ռեալ Մադրիդ, Արսենալ-Սպորտինգ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։