Տիգրան Բարսեղյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)| «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները». «Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին| Ալինա Չարաևան՝ WTA-125 մրցաշարի հաղթող| Շիրակ 2։1 ԲԿՄԱ․ Վարդան Բիչախչյանի հետխաղային ասուլիսը (տեսանյութ)| Շիրակը հաղթեց ԲԿՄԱ-ին, Ալաշկերտը՝ Արարատին| Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ|
Անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է․ American Airlines-ը՝ Ծառուկյանին չվերթից հեռացնելու մասին
18 Ապրիլ 2026

Անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է․ American Airlines-ը՝ Ծառուկյանին չվերթից հեռացնելու մասին

American Airlines ավիաընկերությունը մեկնաբանել է UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանին չվերթից հեռացնելու միջադեպը:

Ծառուկյանին և նրա թիմի երկու անդամներին դուրս էին հրավիրել Ֆիլադելֆիա ուղևորվող ինքնաթիռից: Հայ մարզիկը պետք է մեկներ RAF մրցաշարին, որտեղ գոտեմարտելու է Յուրայա Ֆեյբերի հետ:

«Ապրիլի 16-ին American Airlines ավիաընկերության 513 չվերթը վերադարձել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի (LAX) ելքի մոտ՝ այն ուղևորների պատճառով, ովքեր հրաժարվել են ենթարկվել դաշնային պահանջներին:

Անվտանգությունը մեր գլխավոր առաջնահերթությունն է և մենք ակնկալում ենք, որ ուղևորները կկատարեն անձնակազմի հրահանգները օդանավում, ներառյալ՝ իրենց տեղերում մնալու պահանջը», - նշել են ավիաընկերությունից:

Միջազդեպից հետո Ծառուկյանն անձնական ինքնաթիռով է հասել մրցավայր։

Նախորդ հոդվածը
Գոլս նվիրում եմ Գատուզոյին. նա արժանի չէր ԱԱ-ից դուրս մնալու հիասթափությանը․ Բարելա
Հաջորդ հոդվածը
Բարսելոնան հետաքրքրված է Ատլետիկոյի հարձակվողի ծառայություններով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։