BazaResidence
Հայտնի են Բարսելոնայի ու Մյունխենի մրցաշարերի հաղթողները| Միհրան Հարությունյանը հերթական հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում| Ման․ Սիթիի երկրպագուները ծաղրական պաստառ են պազրել Արսենալին հաղթելուց հետո| Կրասնոդարը փրկվեց պարտությունից, բայց նահանջեց 2-րդ հորիզոնական․ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը| Բավարիան՝ Գերմանիայի չեմպիոն․ Շտուտգարտի դեմ հաղթանակն ամրագրեց ամրագրեց մյունխենցիների առաջին տեղը (տեսանյութ)| Մանչեսթեր Սիթին հաղթեց Արսենալին՝ չեմպիոնական լարվածությունը հասցնելով գագաթնակետին (տեսանյութ)|
Բավարիան՝ Գերմանիայի չեմպիոն․ Շտուտգարտի դեմ հաղթանակն ամրագրեց ամրագրեց մյունխենցիների առաջին տեղը (տեսանյութ)
19 Ապրիլ 2026

Բավարիան՝ Գերմանիայի չեմպիոն․ Շտուտգարտի դեմ հաղթանակն ամրագրեց ամրագրեց մյունխենցիների առաջին տեղը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր «Շտուտգարտին» ու հաղթեց 4։2 հաշվով։

Քրիս Ֆյուրիխը 21-րդ րոպեին առաջ մղեց հյուրերին, սակայն Ռաֆայել Գերեյրուն, 31-րդ րոպեին, վերականգնեց հաշվի հավասարությունը: Երկու  րոպե անց Նիկոլաս Ջեքսոնն առաջ մղեց մյունխենցիներին, իսկ 37-րդ րոպեին Ալֆոնսո Դևիսը «Բավարիայի» երրորդ գոլը, իսկ 52-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Հարի Քեյնը: Չեմա Անդրեսը 88-րդ րոպեին խփեց հյուրերի երկրորդ գնդակը:

Այս խաղից հետո «Բավարիան» Բունդեսլիգայի ավարտից 4 տուր առաջ դարձավ Գերմանիայի չեմպիոն. թիմը 79 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ 2-րդ տեղով ընթացող Դորտմունդի «Բորուսիան» ունի 64 միավոր։ «Շտուտգարտը» 56 միավորով չորրորդ տեղում է:

Սա «Բավարիայի» 35-րդ չեմպիոնությունն էր Գերմանիայի առաջնությունում:

Նախորդ հոդվածը
Մանչեսթեր Սիթին հաղթեց Արսենալին՝ չեմպիոնական լարվածությունը հասցնելով գագաթնակետին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Կրասնոդարը փրկվեց պարտությունից, բայց նահանջեց 2-րդ հորիզոնական․ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։