BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Կրասնոդարը փրկվեց պարտությունից, բայց նահանջեց 2-րդ հորիզոնական․ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
19 Ապրիլ 2026

Կրասնոդարը փրկվեց պարտությունից, բայց նահանջեց 2-րդ հորիզոնական․ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունել էր «Բալթիկային»։ Հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։

Խաղի հաշիվը բացեց Մինգյան Բևեևը՝ 43-րդ րոպեին։ 59-րդ րոպեին Խուան Բոսելին վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն 7 րոպե անց «Կրասնոդարի» պաշտպան Վիկտոր Տորմենայի սխալից հետո Մաքսիմ Պետրովը կրկին առաջ մղեց հյուրերին։ Հիմնական ժամանակին ավելացրած 2-րդ րոպեին Ջուբալը տանտերերին փրկեց պարտությունից։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն ընդգրկված էր «Կրասնոդարի» մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Այս խաղից հետո Ռուսաստանի գործող չեմպիոնները 54 միավորով նահանջեցին 2-րդ հորիզոնական ու 1 միավոր զիջում են առաջատար «Զենիթին»։ «Բալթիկան» 45 միավորով 4-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Բավարիան՝ Գերմանիայի չեմպիոն․ Շտուտգարտի դեմ հաղթանակն ամրագրեց ամրագրեց մյունխենցիների առաջին տեղը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ման․ Սիթիի երկրպագուները ծաղրական պաստառ են պազրել Արսենալին հաղթելուց հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։