Մեկնարկում է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը| Տիգրան Բարսեղյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)| «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները». «Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին| Ալինա Չարաևան՝ WTA-125 մրցաշարի հաղթող| Շիրակ 2։1 ԲԿՄԱ․ Վարդան Բիչախչյանի հետխաղային ասուլիսը (տեսանյութ)| Շիրակը հաղթեց ԲԿՄԱ-ին, Ալաշկերտը՝ Արարատին|
Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթեց Շիրակին
20 Ապրիլ 2026

Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթեց Շիրակին

Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի վերջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկավել էր «Շիրակին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց Սոկրատ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասը։

 
4-րդ րոպեին Արայիկ Էլոյանը բացեց հանդիպման հաշիվը, իսկ առաջին կեսի վերջին րոպեին դուբլ ձևակերպեց։ 
 
69-րդ րոպեին Խուան Բալանտան խփեց «Արարատ-Արմենիայի» 3-րդ գոլը, իսկ 83-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը դրեց հանդիպման վերջակետը։
 
Այս հաղթանակից հետո Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը 45 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Շիրակը» 12 միավորով նախավերջին` 9-րդ տեղում է։
 
Հիշեցնենք, որ տուրի մեկնարկային խաղում «Փյունիկը» սենսացիոն պարտություն կրեց «Արարատից», ԲԿՄԱ-ն ու «Գանձասարը» հաղթողին չպարզեցին, «Ալաշկերտը» առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ, իսկ «Նոան» պարտության մատնեց «Վանին»։

Նախորդ հոդվածը
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը եզրափակչում է (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։