Մեկնարկում է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը| Տիգրան Բարսեղյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)| «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները». «Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին| Ալինա Չարաևան՝ WTA-125 մրցաշարի հաղթող| Շիրակ 2։1 ԲԿՄԱ․ Վարդան Բիչախչյանի հետխաղային ասուլիսը (տեսանյութ)| Շիրակը հաղթեց ԲԿՄԱ-ին, Ալաշկերտը՝ Արարատին|
Ըմբշամարտի ԵԱ․ Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
20 Ապրիլ 2026

Ըմբշամարտի ԵԱ․ Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը կիսաեզրափակիչում 1։3 հաշվով զիջեց աշխարհի գործող չեմպիոն վրացի Վախթանգ Լոլուային ու կպայքարի բրոնզե մեդալի համար։ 

Խաչատրյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 7։3 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Իվան Ստեֆանսկիի նկատմամբ։ 

Բրոնզի համար հայ ըմբիշը կմրցի Բուլղարիան ներկայացնող Ստեֆան Գրիգորովի հետ։

Հիշեցնենք, որ վաղը Եվրոպայի 5-րդ չեմպիոնության համար կպայքարի 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի ԵԱ. Մալխաս Ամոյանը եզրափակչում է (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Այդքան էլ գոհ չեմ իմ արդյունքներից․ Ալեքսանդրա Գրիգորյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։