Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներ
14 Հոկտեմբեր 2026

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներ

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Գասպար Տերտերյանը և Մարտիկ Պետրոսյանը նվաճել են արծաթե մեդալներ։

72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը եզրափակիչ գոտեմարտում լարված պայքարում 3։4 հաշվով զիջել է Ղազախստանի ներկայացուցիչ Յուսուֆ Աշրապովին՝ դառնալով աշխարհի փոխչեմպիոն։

Մինչև եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը կիսաեզրափակչում 3։2 հաշվով առավելության էր հասել Կոլումբիայի ներկայացուցիչ Նիլսոն Սինիստերայի նկատմամբ։

82 կգ քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է նաև Մարտիկ Պետրոսյանը։ Եզրափակչում հայ ըմբիշը համառ պայքարում 1։2 հաշվով պարտվել է Իրանի ներկայացուցիչ Աբոլֆազլ Մոհամադիին և նվաճել արծաթե մեդալ։

Կիսաեզրափակիչ փուլում Պետրոսյանը 3։1 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յոհանսոնին։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում 1-5 հաշվով պարտվել է մեծահասակների Եվրոպայի գործող չեմպիոն Լևենտե Լևային ու այսօր կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան մեկնել է Լեհաստան
Հաջորդ հոդվածը
WTA. Ալինա Չարաևան լավագույն 100-յակում է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։