Արարատ-Արմենիայի պորտուգալացի պաշտպան Բրունո Վիլսոնի պատմական և հոբելյանական գոլը (տեսանյութ)| Շախմատի Հայաստանի հավաքականները հաղթել են նաև համաշխարհային 46-րդ օլիմպիադայի երկրորդ տուրում| Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Մոլդովային| Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի ազգային հավաքականում| Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը|
Mundo Deportivo-ն բացահայտել է իրավիճակը Ժոզե Մոուրինյուի՝ Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման լուրերի ֆոնին
21 Ապրիլ 2026

Mundo Deportivo-ն բացահայտել է իրավիճակը Ժոզե Մոուրինյուի՝ Ռեալի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման լուրերի ֆոնին

Իսպանական Mundo Deportivo պարբերականը գրել է «Ռեալ Մադրիդի» հնարավոր հետաքրքրության մասին «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի նկատմամբ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբն իսկապես ուսումնասիրել է մարզչին վերադարձնելու հնարավորությունը և նույնիսկ կապ է հաստատել նրա հետ։ Սակայն նաև ընդգծվում է, որ կողմերի միջև ներկայում որևէ կոնկրետ բանակցություններ չեն ընթանում։

Ըստ տեղեկությունների՝ Մոուրինյուն ինքը բաց է երկխոսության համար և պատրաստ է քննարկել «Ռեալ Մադրիդի» առաջարկը, եթե մադրդիցիների ղեկավարությունը որոշի քայլ անել նրա ուղղությամբ։

Այնուամենայնիվ, ակումբի ներսում նման թեկնածուի վերաբերյալ ընդհանուր համաձայնություն չկա։ Ավելին, մադրիդյան ղեկավարությանը մոտ կանգնած որոշ աղբյուրներ ամբողջությամբ բացառում են պորտուգալացի մարզչի վերադարձի հնարավորությունը։

Հիշեցնենք, որ Մոուրինյուն նախկինում աշխատել է «Ռեալ Մադրիդում» 2010-ից 2013 թվականներին։

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականները կմասնակցեն Սամբոյի Եվրոպայի առաջնությանը
Հաջորդ հոդվածը
Բռնցքամարտի աշխարհի գավաթ. Հայաստանի 3 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։