Նարեկ Մովսիսյանը, Արման Կարախանյանը, Մարատ Հարությունյանը, Էրիկ Հովսեփյանն ու Արթուր Ոսկանյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ | Ուրարտու ՖԱ-ն ներկայացրել է նոր գլխավոր մարզչին| Ավանդական կարատե․ Մարատ Հարությունյանը՝ աշխարհի փոխչեմպիոն| Մեկնարկում է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը| Տիգրան Բարսեղյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)| «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները». «Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին|
Նարեկ Մովսիսյանը, Արման Կարախանյանը, Մարատ Հարությունյանը, Էրիկ Հովսեփյանն ու Արթուր Ոսկանյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Այսօր 19:04

Նարեկ Մովսիսյանը, Արման Կարախանյանը, Մարատ Հարությունյանը, Էրիկ Հովսեփյանն ու Արթուր Ոսկանյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած ավանդական կարատեի աշխարհի առաջնությունում Նարեկ Մովսիսյանը, Արման Կարախանյանը, Մարատ Հարությունյանը, Էրիկ Հովսեփկանն ու Արթուր Ոսկանյանը բրոնզե մեդալ են նվաճել թիմային կումիտե մրցաձևում։

Հիշեցնենք, որ Մարատ Հարությունյանը արծաթե մեդալ էր նվաճել անհատական Ջիյու կումիտե մրցաձևում։ Անհատական Կո-գո կումիտե մրցաձևում Հարությունյանն արժանացել է բրոնզե պարգևի։

Թիմային կատա մրցաձևում բրոնզե մեդալ էին նվաճել Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը։ Հովսեփյանը նաև բրոնզե մեդալ էր նվաճել անհատական կատա մրցաձևում։

Նախորդ հոդվածը
Ուրարտու ՖԱ-ն ներկայացրել է նոր գլխավոր մարզչին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։