BazaResidence
Շիրակ 2-ի հարձակվողը վերջին 2 խաղում 5 գոլ է խփել| Մ17 ԵԱ․ Վահե Հովեյանը՝ չեմպիոն, Զավեն Մեժլումյանը՝ փոխչեմպիոն, Ավետիսյանն ու Եղիազարյանը՝ բրոնզե մեդալակիր| Հռոմ․ Խաչանովը հաղթեց մրցաշարի սենսացիան ապահոված թենիսիստին ու քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)| Տիգրան Բարսեղյանի թիմի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից՝ ստանալով նոր նշանակում| Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում| Սպերցյանը խոսել է Դինամոյի դեմ խաղում կրած պարտության մասին|
Կովալենկոն հավաքում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով
21 Ապրիլ 2026

Կովալենկոն հավաքում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով

«Սոչիի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն պլանավորում է ստանալ Հայաստանի քաղաքացիություն՝ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու համար։ Սա հաստատել է ֆուտբոլիստի եղբայրը՝ Արտյոմ Կովալենկոն։

«Ճիշտ է, բանակցությունները շարունակվում են։ Սաշան այժմ ավարտում է փաստաթղթերը՝ Ազգերի լիգայի խաղերին մասնակցելու համար քաղաքացիություն ստանալու նպատակով», - Կովալենկոյի խոսքերն է մեջբերում «RB Sport»-ը։

Հրապարակման համաձայն՝ ֆուտբոլիստը նախկինում սպասում էր Ռուսաստանի ազգային հավաքականից երկրորդ հրավերին, ինչը նրան ստիպեց մերժել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը։ Սակայն այժմ նա ընդունել է առաջարկը և հավաքում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նոր քաղաքացիություն ստանալու համար։

Կովալենկոն Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1 խաղի՝ 2022 թվականի սեպտեմբերի 24-ին խաղալով Ղրղզստանի դեմ հանդիպմանը, որում Ռուսաստանի ընտրանին 1:2 հաշվով պարտություն է կրել։

Կովալենկոն «Չերտանովոյի» երիտասարդական համակարգի սան է։ Այս մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը «Սոչիի» կազմում անցկացրել է 25 խաղ բոլոր մրցաշարերում՝ չխփելով գոլեր։

Նախորդ հոդվածը
Սա կլինի իմ կարիերայի վերջին քայլը. Ֆլիկը՝ Բարսելոնայում իր ապագայի մասին
Հաջորդ հոդվածը
Էլ Կլասիկոյում Բարսելոնայի խաղաշապիկին լինելու է ամերիկացի երգչուհու տարբերանշանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։