BazaResidence
Հեռվից հարվածների շնորհիվ Ռեալը գրանցեց տնային հաղթանակ| 4:1 հաշվով հաղթանակ. հայտնի է Ֆրանսիայի գավաթի եզրափակիչի առաջին մասնակիցը| 0:2-ից հետո՝ 3:2. Ինտերը սուպերքամբեքով դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ| Չելսիի նոր ձախողումը. խոշոր հաշվով պարտություն Բրայթոնում| Մալխաս Ամոյան. Ամեն տարի ավելի դժվար է չեմպիոն դառնալը (Տեսանյութ)| Գոռ Սահակյան. Նոր քաշային կարգ եմ տեղափոխվելու, ծանրամարտում 1 կգ-ն ազդում է (տեսանյութ)|
0:2-ից հետո՝ 3:2. Ինտերը սուպերքամբեքով դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ
Այսօր 01:01

0:2-ից հետո՝ 3:2. Ինտերը սուպերքամբեքով դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» 3:2 հաշվով հաղթեց «Կոմոյին»: Առաջին մրցավեճում գրանցվել էր 0:0 հաշիվը:

Միլանում կայացած խաղում Սեսկ Ֆաբրեգասի թիմը մինչև 69-րդ րոպեն երկու գնդակի առավելություն ուներ. աչքի էին ընկել Մարտին Բատուրինան և Լուկաս դա Կունյան: Այդուհանդերձ, «ներաձուրիները» կարողացան հաղթանակ կորզել վերջնամասում խփած երեք գոլերի շնորհիվ: Դուբլ գրանցեց Հական Չալհանօղլուն, իսկ հաղթական գոլը խփեց Պետար Սուչիչը:

Հենրիխ Մխիթարյանը միլանցիների հայտացուցակում էր, բայց մնաց պահեստայինների նստարանին: «Ինտերը» եզրափակիչում մրցելու է «Ատալանտա» – «Լացիո» զույգի հաղթողի հետ:

Նախորդ հոդվածը
Չելսիի նոր ձախողումը. խոշոր հաշվով պարտություն Բրայթոնում
Հաջորդ հոդվածը
4:1 հաշվով հաղթանակ. հայտնի է Ֆրանսիայի գավաթի եզրափակիչի առաջին մասնակիցը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։