ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ| ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի երկրորդ կեսին| ՀՖՖ կանոնադրության փոփոխություններն ընդունվել են 29 կողմ, 2 դեմ ձայներով| Արթուր Բազեյանը կմասնակցի WORLD BOXING-ի բռնցքամարտի երեկոյին| Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը| Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր|
ՀՖՖ կանոնադրության փոփոխություններն ընդունվել են 29 կողմ, 2 դեմ ձայներով
Այսօր 13:40

ՀՖՖ կանոնադրության փոփոխություններն ընդունվել են 29 կողմ, 2 դեմ ձայներով

Նոյեմբերի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր գրասենյակում կայացել է ՀՖՖ արտահերթ ժողովը։ 34 անդամ ակումբներից արտահերթ ժողովին մասնակցեց 31-ը։

ՀՖՖ պաշտոնական կայքից հաղորդմամբ՝ օրակարգում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն էր։

Այն ընդունվել է 29 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Դեմ են քվերակել «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ էր ներկայացրել: Այսպիսով, նոր փոփոխությամբ՝ Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու առաջադրվելու համար այլևս չի պահանջվի վերջին մեկ տարում մշտապես բնակվել Հայաստանի Հանրապետությունում և տիրապետել հայերենին։

Մյուս փոփոխությամբ սահմանվում է, որ եթե անձը համապատասխան պաշտոնում փաստացի պաշտոնավարել է երկու տարուց պակաս, ապա այդ ժամանակահատվածը չի հաշվարկվում որպես պաշտոնավարման մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի կամ ավելի պաշտոնավարման դեպքում այն հաշվարկվում է որպես մեկ ամբողջական ժամկետ։

Նախորդ հոդվածը
Արթուր Բազեյանը կմասնակցի WORLD BOXING-ի բռնցքամարտի երեկոյին
Հաջորդ հոդվածը
ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի երկրորդ կեսին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։