BazaResidence
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դուրս է եկել Մ17 աշխարհի առաջնության եզրափակիչ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Հարությունյանը պարտվել է ադրբեջանցուն՝ վիճահարույց մրցավարությունից հետո| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Ջանես Նազարյանը կիսաեզրափակչում է| Արման Ծառուկյանը Երևանում կգոտեմարտի հնդիկ բլոգերի հետ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Ջանես Նազարյանը հաղթանակով է մեկնարկել Բաքվում| Այս հանդիպումը կարևոր է ոչ միայն մեր ակումբի, այլև ամբողջ հայկական ֆուտբոլի համար. Մանուել Տուլիպա|
Հեռվից հարվածների շնորհիվ Ռեալը գրանցեց տնային հաղթանակ
22 Ապրիլ 2026

Հեռվից հարվածների շնորհիվ Ռեալը գրանցեց տնային հաղթանակ

Լա Լիգայի 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2:1 հաշվով հաղթեց «Ալավեսին»:

«Սանտյագո Բերնաբեուում» կայացած խաղի յուրաքանչյուր խաղակեսում տանտերերը գրանցեցին մեկական գոլ: Առաջին խաղակեսում Կիլիան Մբապեն գոլի հեղինակ դարձավ անդրադարձի շնորհիվ: Ֆրանսիացին 24 գոլով գլխավորում է առաջնության ռմբարկուների ցուցակը:

Ընդմիջումից հետո Վինիսիուս Ժունիորը հեռահար հարվածով գեղեցիկ գոլ խփեց: Այն բրազիլացու 12-րդ գոլն էր Պրիմերայում:

90+3 րոպեին բասկյան թիմը կրճատեց հաշիվը Տոնի Մարտինեսի գեղեցիկ գոլի շնորհիվ:  

«Ռեալը» վաստակեց 73 միավոր և այժմ 6 միավորով է հետ մնում առաջատար «Բարսելոնայից», որը վաղն ընդունելու է «Սելտային»: 

«Ալավեսը» 33 միավորով մնաց 17-րդ տեղում: 

Նախորդ հոդվածը
4:1 հաշվով հաղթանակ. հայտնի է Ֆրանսիայի գավաթի եզրափակիչի առաջին մասնակիցը
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր մեկ ներկայացուցիչ կունենա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։