BazaResidence
Առաջին մեդալը` Բաքվում ընթացող ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունից| Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դուրս է եկել Մ17 աշխարհի առաջնության եզրափակիչ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Հարությունյանը պարտվել է ադրբեջանցուն՝ վիճահարույց մրցավարությունից հետո| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Ջանես Նազարյանը կիսաեզրափակչում է| Արման Ծառուկյանը Երևանում կգոտեմարտի հնդիկ բլոգերի հետ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Ջանես Նազարյանը հաղթանակով է մեկնարկել Բաքվում|
Լեսթեր Սիթին նահանջել է Անգլիայի երրորդ դիվիզիոն
22 Ապրիլ 2026

Լեսթեր Սիթին նահանջել է Անգլիայի երրորդ դիվիզիոն

«Լեսթեր Սիթին» կխաղա Անգլիայի երրորդ դիվիզիոնում։ Չեմպիոնշիփի 44 խաղից հետո «աղվեսները» ունեն 42 միավոր և գտնվում են նախավերջին՝ 23-րդ տեղում։ Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։ «Բլեքբըրն Ռովերսը» 21-րդ տեղում է՝ 44 խաղից հետո վաստակած 49 միավորով։ Այսպիսով, «Լեսթեր Սիթին» կորցրել է լիգայում մնալու իր հնարավորությունը։

Նախորդ մրցաշրջանում «Աղվեսները» խաղացել են Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նրանք վաստակել են 25 միավոր, զբաղեցրել 18-րդ տեղը և հայտնվել Չեմպիոնշիփում։

Փետրվարին ակումբից հանվել է վեց միավոր՝ 2023/2024 մրցաշրջանի շահութաբերության և կայունության կանոնակարգերը խախտելու համար։

«Լեսթեր Սիթին» 2015/2016 մրցաշրջանում նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսը։ Մրցաշարի 38 տուրում Կլաուդիո Ռանիերիի թիմը հավաքել էր 81 միավոր՝ 10 միավորով առաջ անցնելով իրենց ամենամոտ հետապնդող «Արսենալից»։

Նախորդ հոդվածը
Բռնցքամարտի աշխարհի գավաթ. Չալոյանը ևս հաղթանակով է մեկնարկել
Հաջորդ հոդվածը
Կիլիան Մբապեն թարմացրել է մեկ մրցաշրջանում հեռահար գոլերի քանակով անձնական ռեկորդը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։