BazaResidence
2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ| Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ| էլինա Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը| Կանանց Հայաստանի ազգային հավաքականն այսօր կընդունի Ղազախստանին| Շախմատի կանանց ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները վերջին տուրից առաջ| Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է ռուսական թիմի մարզչական շտաբում|
Արբելոան պատասխանել է Վինիսիուսի՝ Ռեալի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հարցին
22 Ապրիլ 2026

Արբելոան պատասխանել է Վինիսիուսի՝ Ռեալի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հարցին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան պատասխանել է Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հարցին։ Կողմերի միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Հեղինակավոր Transfermarkt առցանց պորտալը բրազիլացի հարձակվողի շուկայական արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։

«Վինիսիուսի հետ պայմանագրի երկարաձգո՞ւմ։ Ես հույս ունեմ և ցանկանում եմ, որ նա մնա «Ռեալ Մադրիդում»։ Երկրպագուները սիրում են նրան», - Արբելոայի խոսքերն է մեջբերել X սոցիալական ցանցում հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում Վինիսիուսն ակումբի կազմում անցկացրել է 48 խաղ, խփել 18 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը
Առաջին մեդալները Սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Հաջորդ հոդվածը
Կրասնոդարի և Զենիթի միջև խաղը կարելի է անվանել Ռուսաստանի գլխավոր դերբին. Սպերցյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։