BazaResidence
2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ| Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ| էլինա Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը| Կանանց Հայաստանի ազգային հավաքականն այսօր կընդունի Ղազախստանին| Շախմատի կանանց ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները վերջին տուրից առաջ| Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է ռուսական թիմի մարզչական շտաբում|
Հայաստանի Մ17 հավաքականը 2 րոպեում 2 գոլ խփեց և ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ
22 Ապրիլ 2026

Հայաստանի Մ17 հավաքականը 2 րոպեում 2 գոլ խփեց և ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հետ

Հայաստանի Մ-17 հավաքականն ՈՒԵՖԱ 2025/26 Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում այսօր Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Լյուքսեմբուրգի իր հասակակիցներին և ոչ-ոքի՝2:2 հաշվով ավարտել հանդիպումը:

Առաջին կեսից հետո մեր ընտրանին 0:2 հաշվով զիջել է մրցակցին, սակայն երկրորդ կեսի միջնամասում՝ 63-րդ և 65-րդ րոպեներին Արսեն Առաքելյանն ու Անդրանիկ Երվանդյանը գոլեր են հեղինակել և ոչ-ոքի պարգևել Հայաստանի Մ17 հավաքականին:

Հիշեցնենք, որ մրցաշարը կտևի ապրիլի 22-ից 28-ը։ Հայաստանի ընտրանին այս խմբում կհանդիպի նաև Լիխտենշտայնին և Հունգարիային։ Խաղերը կկայանան ապրիլի 24-ին և 28-ին համապատասխանաբար:




Նախորդ հոդվածը
Կրասնոդարի և Զենիթի միջև խաղը կարելի է անվանել Ռուսաստանի գլխավոր դերբին. Սպերցյան
Հաջորդ հոդվածը
Ժոզե Մոուրինյոն կրկին Ռեալի տեսադաշտում է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։