BazaResidence
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Էրիկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի| Սարդարապատի տպավորիչ նորամուտը ՀՊԼ-ում. վստահ հաղթանակ՝ Վանի նկատմամբ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Բալեյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար| Լևոն Պետրոսյանը խփել է Սարդարապատի՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում առաջին գոլը| Հպարտություն և հուզմունք էր. Ջանես Նազարյանը՝ հայկական եռագույնով Բաքվում պատվո շրջան կատարելու մասին| Ազատ ոճային Դավիթ Բալեյանը դուրս է եկել Բաքվում ընթացող աշխարհի Մ17 առաջնության կիսաեզրափակիչ|
Ուշուիստ Տանյա Հովհաննիսյանը՝ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր
01 Մայիս 2026

Ուշուիստ Տանյա Հովհաննիսյանը՝ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր

Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կայացած Ավանդական Ուշուի՝ Թայձիցյուան ու Թայձիծյեն 42 (թրով ելույթ) մրցաձևի աշխարհի 5-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Տանյա Հովհաննիսյանը կրկնակի բրոնզե մեդալ է նվաճել։ Երկու մրցաձևերում էլ հայ մարզուհին երրորդ տեղն է գրավել։

Մրցաշարի մրցավարական կազմում էին նաև Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Արամ Այդինյանը։ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր էր մեկնել Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ։

Թայձիցյուանն ուշուի վարժահամալիրային ոճերից է, որն առանձնանում է շարժումների սահունությամբ և ներդաշնակությամբ։ Թայձիցյուան ոճն ընդգրկվել է այս տարի Դակարում կայանալիք երիտասարդների օլիմպիական խաղերում:

Նախորդ հոդվածը
Արարատը հաղթեց մրցաշրջանում իր ամենակարևոր խաղերից մեկում
Հաջորդ հոդվածը
Լուիս Էնրիկե. Բավարիայի դեմ խաղը վերանայելու համար 5 ժամ պահանջվեց

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։