BazaResidence
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը|
Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան
Այսօր 09:48

Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը Sportmedia.am—ի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներն, ինչպես նաև տարվա մյուս կարևորագույն մրցաշարերում հայ ուշուիտսների մասնակցությունը։

«Այս տարվա ընթացքում պետական ֆինասավորմամբ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան մասնակցեց 4 խոշոր մրցաշարերի ու բոլոր մրցաշարերից վերադարձանք մեդալներով։ Պետք է առանձնացնեմ Եվրոպայի առաջնությունը, որից վերադարձանք մեդալների մեծ ավարով։ Անցած տարվա համեմատ մենք գերազանցեցինք մեզ, բայց ընդհանուր առմամբ կարող էինք անել նաև ավելին։ Անյալ տարի Եվրոպայի առաջնությունում նվաճել ենք 19 մեդալ, որից 11-ը ոսկե։ Այս տարվա արդյունքը եղել է 27 մեդալ, որից 14-ը՝ ոսկե։ Աշխարհի գավաթի խաղարկությունից պատմության մեջ առաջին անգամ ունեցել ենք մեդալակիր։ Արսեն Բաղրյանը դարձել է արծաթե մեդալակիր, բացի այդ՝ երիտասարդական աշխարհի առաջնութունից մեկ արծաթե ու երեք բրոնզե մեդալ ենք նվաճել ու Թայձիցուան ոճի աշխարհի առաաջնությունից երկու բրոնզե մեդալ։ Այսպիսով, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան եզրափակեց այս տարվա իր խոշոր մրցաշարերը։ Առջևում ունենք միջազգային մրցաշարեր ու հուսով եմ, որ լավ հանդես կգանք։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ԿԳՄՍՆ-ին ու Սպորտի կառավարման կենտրոնին՝ մեր կողքին լինելու համար»,-նշեց Ռուստամ Ալավերդյանը։

Նախորդ հոդվածը
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում
Հաջորդ հոդվածը
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։