Շուտով կմեկնարկի Նոայի մարզադաշտի շինարարական աշխատանքները| Բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում| Մեկնարկել է Հայաստան-Չեռնոգորիա և Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը| Հայաստանի հավաքականի կազմերը՝ Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում| Ինտերը կամային հաղթանակ է տարել Ուդինեզեի նկատմամբ, Մխիթարյանը մասնակցել է խաղին| Կյանքից հեռացել է լեգենդար Արարատ-73-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը|
Բոլորս հասկանում ենք պահի կարևորությունը. պետք է այստեղ էլ հաղթենք. Կարեն Մուրադյան
28 Հուլիս 2026

Բոլորս հասկանում ենք պահի կարևորությունը. պետք է այստեղ էլ հաղթենք. Կարեն Մուրադյան

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» այսօր պատասխան հանդիպում կանցկացնի իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» դեմ։ Երևանյան թիմի կիսապաշտպան Կարեն Մուրադյանը խաղից առաջ կիսվել է իր սպասելիքներով։

«Բոլորս գիտակցում ենք պահի կարևորությունն ու հասկանում ենք, որ պետք է պարզապես ճիշտ պատրաստվենք խաղին։ Ոչ մի ճնշում չկա, մենք մարտական ենք տրամադրված և ամեն ինչ անելու ենք մեր նպատակին հասնելու համար։

Կան սխալներ, որոնք պետք է շտկենք Ռիգայում կայացած խաղից հետո։ Պետք է լավ ու վստահ մեկնարկենք հանդիպումը, ցույց տանք, որ եկել ենք այստեղ ևս հաղթելու և լավ խաղ ցուցադրելու։ Գիտենք, որ այս թիմն ավելի լավ է հանդես գալիս սեփական հարկի տակ, և, երևի թե, դա է լինելու գլխավոր դժվարությունը։ Բայց, կրկնում եմ, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, կենտրոնանանք մեր խաղի վրա, լավ ֆուտբոլ ցուցադրենք և փորձենք այստեղ էլ հաղթել»,- ասել է Կարեն Մուրադյանը ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում:

Երևանում նախորդ շաբաթ կայացած առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Պատասխան խաղը կկայանա այսօր՝ հուլիսի 28-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան Դուբլինում վերջին մարզումն է անցկացրել ՉԼ խաղից առաջ
Հաջորդ հոդվածը
Գունկոյի որդին հեռացել է Ուրարտուից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։