ԱԱ. Ազատ ոճի հայ ըմբիշներն իմացել են առաջին մրցակիցներին| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը (տեսանյութ)| Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկեց աշխարհի առաջնությունում| Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում| Ռոբերտ Արզումանյանը հեռացել է Ուրարտուից| Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել|
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը (տեսանյութ)
Այսօր 18:01

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը (տեսանյութ)

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է ամենամյա «Սամուրայ» մրցաշարը։ Մրցումները կայացել են Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մարզադահլիճում՝ լեփ-լեցուն տրիբունաների ներքո։ «Սամուրայ» մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները հնարավորություն են ստացել մասնակցելու Հայաստանի առաջնությանը։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը բարձր է գնահատել մրցակցությունը և գոհ մնացել մասնակիցների քանակից:

«Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի առաջնությունից առաջ անցկացրեցինք «Սամուրայ» մրցաշարը: Մասնակիցների քանակը գոհացնում է, մրցակցությունը ևս բարձր էր: Դեկտեմբերին կկայանա նաև Հայաստանի առաջնությունը, որի հաղթողները ֆեդերացիայի աջակցությամբ կմասնակցեն Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Կիոկուշին կարատեի Հայաստանի առաջնությունն այս տարի կայանալու է դեկտեմբերի 20-ին:


Նախորդ հոդվածը
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է Ուրարտուից
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։