3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ Ստեփան Սարգսյանի գավաթ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում| Շուտով կմեկնարկի Նոայի մարզադաշտի շինարարական աշխատանքները| Բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում| Մեկնարկել է Հայաստան-Չեռնոգորիա և Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը| Հայաստանի հավաքականի կազմերը՝ Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում| Ինտերը կամային հաղթանակ է տարել Ուդինեզեի նկատմամբ, Մխիթարյանը մասնակցել է խաղին|
ՉԼ․ Արարատ-Արմենան որակավորման 3-րդ փուլում է ու ապահովեց տեղը Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլում
29 Հուլիս 2026

ՉԼ․ Արարատ-Արմենան որակավորման 3-րդ փուլում է ու ապահովեց տեղը Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլում

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դիմակայության երկրորդ խաղում 1։2 հաշվով պարտվեց իռլանդական «Շեմրոկ Ռովերսին», սակայն դիմակայությունում հաղթելով 3։2 հաշվով (երևանյան խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել էր 2։0 հաշվով)՝ դուրս եկավ ՉԼ որակավորման 3-րդ փուլ ու ապահովեց իր տեղը առնվազն Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։ Դուբլինում կայացած խաղում երևանյան թիմի միակ գոլը խփեց Սանդրո Լիման։ 

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» կլինի հայկական 4-րդ թիմը, որը կմասնակցի Եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլի։ Մինչև այս ԿԼ հիմնական փուլին են մասնակցել «Ալաշկերտը», «Փյունիկն» ու «Նոան»։ 

Որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոնը կմրցի Սլովենիայի «Ցելյեի» հետ։ 
 

Նախորդ հոդվածը
Առաջին մեդալը` Բաքվում ընթացող ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունից
Հաջորդ հոդվածը
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի Վելեժ-ԴԱԿ 1904 հանդիպումը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։