BazaResidence
Առաջին մեդալը` Բաքվում ընթացող ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունից| Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դուրս է եկել Մ17 աշխարհի առաջնության եզրափակիչ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Հարությունյանը պարտվել է ադրբեջանցուն՝ վիճահարույց մրցավարությունից հետո| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Ջանես Նազարյանը կիսաեզրափակչում է| Արման Ծառուկյանը Երևանում կգոտեմարտի հնդիկ բլոգերի հետ| Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Ջանես Նազարյանը հաղթանակով է մեկնարկել Բաքվում|
Առաջին մեդալը` Բաքվում ընթացող ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունից
Այսօր 19:30

Առաջին մեդալը` Բաքվում ընթացող ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունից

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում:

48 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ավետիսյանը 8:0 հաշվով առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցիչ Բենեդեկ Տոմբորի նկատմամբ: Հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 14:7 հաշվով հաղթել է Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 9:3 հաշվով հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ: Կիսաեզրափակչում, սակայն, Ավետիսյանը զիջել է ղազախ ըմբիշին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը ևս գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 2:3 հաշվով զիջել է հունգարացի մրցակցին: Մնացականյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 7:4 հաշվով վերջին վայրկյաններին առավելության է հասել Իրանի ներկայացուցչի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 5:2 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին, քառորդ եզրափակչում գոտեմարտել է խորվաթ Լովրո Վիդովիչի հետ և 4:3 հաշվով հաղթանակ տարել, իսկ կիսաեզրափակչում զիջել է ռուս ըմբիշին:

????‍♂️Մինչև 17 տարեկանների աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանն էլ դուրս է եկել Բաքվում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ: Կիսաեզրափակչում Նազարյանը 8:0 հաշվով վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կրատսի նկատմամբ:

Նազարյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության է հասել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Լետվիկի նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում դարձյալ ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության է մատնել հունգարացի Էրվին Ցուցորին:

Նախորդ հոդվածը
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դուրս է եկել Մ17 աշխարհի առաջնության եզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։