ՀՊԼ․ կայացել են 7-րդ տուրի հանդիպումները| Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով | Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի հաղթողները պարգևատրվել են| ՀԹՖ նախագահը հանդիպել է Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի ու թենիսի ֆեդերացիայի նախագահներին| Պաշտոնական․ Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի լեհական Գդանսկում| Երթևեկության սահմանափակումներ Tour of Armenia-ի շրջանակում |
Ալաշկերտը Ռումինիայում պարտվեց ՉՖՌ Կլուժին և ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում
31 Հուլիս 2026

Ալաշկերտը Ռումինիայում պարտվեց ՉՖՌ Կլուժին և ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» Ռումինիայում մրցել է «ՉՖՌ Կլուժի» հետ և 0:3 հաշվով պարտություն կրել:

Հանդիպման հաշիվը բացվել է խաղի արդեն երրորդ րոպեին Կառլո Մուհարի ջանքերով: 12-րդ րոպեից «Ալաշկերտը» խաղացել է 10 հոգով, երբ բրազիլացի պաշտպան Սանթոսը հեռացվել է խաղադաշտից:

45-րդ րոպեին տանտերերը կրկնապատկել են առավելությունը, իսկ 77-րդ րոպեին ձևակերպել են հանդիպման վերջնահաշիվը:

Երևանյան խաղում, հիշեցնենք, գրանցվել էր 1:1 հաշիվը:

Այսպիսով, երկխաղյա դիմակայության արդյունքում Վահե Գևորգյանի թիմը 1:4 հաշվով զիջեց մրցակցին և ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում:

Նախորդ հոդվածը
ՈՒԵՖԱ-ն և իր անդամ ասոցիացիաները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին. հայտարարություն
Հաջորդ հոդվածը
ԿԼ. Նոան իմացավ իր մրցակցին որակավորման 3-րդ փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։