ՀՊԼ․ կայացել են 7-րդ տուրի հանդիպումները| Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով | Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի հաղթողները պարգևատրվել են| ՀԹՖ նախագահը հանդիպել է Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի ու թենիսի ֆեդերացիայի նախագահներին| Պաշտոնական․ Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի լեհական Գդանսկում| Երթևեկության սահմանափակումներ Tour of Armenia-ի շրջանակում |
ՈՒԵՖԱ-ն և իր անդամ ասոցիացիաները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին. հայտարարություն
30 Հուլիս 2026

ՈՒԵՖԱ-ն և իր անդամ ասոցիացիաները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին. հայտարարություն

ՈՒԵՖԱ-ն և իր անդամ ասոցիացիաները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին, մինչև ՖԻՖԱ-ն չվերանայի իր որոշումը։ Այս մասին այսօր պաշտոնական հայտարարություն է տարածելՈՒԵՖԱ-ն, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ըստ հայտարարության՝ ՈՒԵՖԱ-ն և իր բոլոր 55 անդամ ասոցիացիաները միասնական են և միաձայն մերժում են Աշխարհի առաջնության ու ՖԻՖԱ-ի մյուս մրցաշարերի սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին փոխանցելու ՖԻՖԱ-ի առաջարկը:

«Քանի դեռ այս առաջարկն ամբողջությամբ չի չեղարկվել, եվրոպական ոչ մի հավաքական չի մասնակցի ՖԻՖԱ-ի որևէ մրցաշարի», - նշվում է հայտարարությունում։

ՈՒԵՖԱ-ի տարածած հայտարարության մեջ առանձնացվում են հետևյալ հիմնարար կետերը.

  • Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ։ Այն ֆուտբոլային մեծագույն ժառանգություն է, որը տասնամյակների ընթացքում ստեղծել են ֆուտբոլիստները, հավաքականները և երկրպագուները։ Այն չի կարող դիտարկվել որպես կոմերցիոն կամ ներդրումային արտադրանք։
  • ՖԻՖԱ-ն այս նախագիծը մշակել է գաղտնի՝ առանց ֆուտբոլային հանրության, լիգաների և ասոցիացիաների հետ բովանդակային քննարկման։ ՈՒԵՖԱ-ն սա որակում է որպես բացահայտ ճնշում, հարկադրանք և առաջնորդության ձախողում։
  •  
  • Մասնավոր ներդրողների հայտնվելով ֆուտբոլը կփոխվի ընդմիշտ։ Բոլոր հիմնական որոշումները՝ խաղացանկերից մինչև մրցաշարերի ձևաչափեր, այլևս կայացվելու են ոչ թե հանուն սպորտի զարգացման, այլ բաժնետերերի ֆինանսական շահույթը առավելագույնի հասցնելու համար։

 

«ՈՒԵՖԱ-ն և անդամ ասոցիացիաները վճռական են պաշտպանելու համաշխարհային ֆուտբոլի շահը և թույլ չեն տալու վտանգել սպորտի ապագան հանուն ֆինանսական օգուտի: Աշխարհի առաջնությունը պատկանում է ֆուտբոլին, և Եվրոպան թույլ չի տա վաճառել այն», - ասված է հայտարարության վերջում։

 

Նախորդ հոդվածը
Հունգարիայում կրած պարտությունը որոշիչ էր․ Փյունիկը ոչ-ոքի խաղաց, բայց լքեց Կոնֆերենցիաների լիգան
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտը Ռումինիայում պարտվեց ՉՖՌ Կլուժին և ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։