Շիրակ 2։1 ԲԿՄԱ․ Վարդան Բիչախչյանի հետխաղային ասուլիսը (տեսանյութ)| Շիրակը հաղթեց ԲԿՄԱ-ին, Ալաշկերտը՝ Արարատին| Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ| Փյունիկը հաղթեց Ուրարտուին| էրիկ Հովսեփյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը (արդյունքներ)|
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Էրիկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի
31 Հուլիս 2026

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Էրիկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի

Ազատ ոճային ըմբիշ Էրիկ Պապիկյանը (65 կգ) Բաքվում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել, քանի որ 1/8 եզրափակչում նրան հաղթած ռուս ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ:

Պապիկյանը մեկնարկում 9-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Իհրահիմովին: Վերջինս կիսաեզրափակչում 10-0 հաշվով հաղթել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Ջովանի Սոլիսին և կպայքարի չեմպիոնի կոչման համար:

Սփոփիչ գոտեմարտում հաղթելու դեպքում Էրիկ Պապիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Նախորդ հոդվածը
Սարդարապատի տպավորիչ նորամուտը ՀՊԼ-ում. վստահ հաղթանակ՝ Վանի նկատմամբ
Հաջորդ հոդվածը
Ավան Ակադեմիան հայտարարում է 2021-22 թվականին ծնված երեխաների ընդունելություն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։