BazaResidence
Մեկնարկել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2026-27 մրցաշրջանը| Առաջին անգամ կանցկացվի Աղասի Աղասյանի անվան հուշամրցաշարը| Չորս ֆուտբոլիստ նորամուտն է նշել Արարատի կազմում| Ռաֆայել Նազարյանը՝ Սարդարապատի ակադեմիայի տեխնիկական տնօրեն| ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում փայլուն հաղթանակ տարավ Ցելյեի նկատմամբ | Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի պատանեկան հավաքը կանցկացվի Ծաղկաձորում|
Նոան և Արարատ-Արմենիան հաղթանակով են մեկնարկել ՀՊԼ 2026-27 մրցաշրջանը, Ուրարտուն խուսափել է պարտությունից (վիդեո)
03 Օգոստոս 2026

Նոան և Արարատ-Արմենիան հաղթանակով են մեկնարկել ՀՊԼ 2026-27 մրցաշրջանը, Ուրարտուն խուսափել է պարտությունից (վիդեո)

Շարունակվում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրը։

Նախորդ տարվա արծաթե մեդալակիր «Նոան» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց առաջնության նորեկ «Սյունիքի» դարպասը։

Առաջին կեսում աչքի ընկան Կալիֆալա Դումբիան ու Մարկո Լազետիչը։ Հանդիպման ավարտից 8 րոպե առաջ վերջնական հաշիվն ամրագրեց Ալբերտ Գարեգինյանը։

17-ամյա ֆուտբոլիստը խփել է իր առաջին գոլը երևանյան ակումբի կազմում:

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 1
«Նոա» - «Սյունիք»՝ 3։0
Մարզադաշտ՝ Վ․Թումասյանի անվան մարզահամալիր
Մրցավար՝ Վարդան Վարդումյան
Գոլերը՝ Կալիֆալա Դումբիա 30, Մարկո Լազետիչ 41, Ալբերտ Գարեգինյան 82




Տուրի կենտրոնական խաղում «Ուրարտուն» ընդունել է «Փյունիկին»։ Գոլառատ մրցավեճում թիմերը հաղթողին չեն պարզել՝ 2։2։ 

7-րդ րոպեին նռնագույններին առաջ մղեց Իման Գրիֆիթին՝ խփելով առաջին գոլը նոր թիմում։ 69-րդ րոպեին Գևորգ Տառախչյանը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Մրցավարի ավելացված ժամանակում 2-րդ դեղինը ստացավ ու խաղադաշտից հեռացվեց «Փյունիկից» Միխայիլ Կովալենկոն։

«Ուրարտուն», օգտվելով քանակական առավելությունից, հետ բերեց 2 գնդակի տարբերությունը։ Միքայել Միրզոյանը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ Նիկոլաոս Կայնուրիոսը գրավեց սեփական դարպասը։ 

Հայաստանի Պրեմեիր լիգա, Տուր 1
«Ուրարտու» - «Փյունիկ»՝ 2։2
Մրցավար՝ Հովհաննես Քալանթարյան
Մարզադաշտ՝ Ուրարտու-1
Գոլերը՝ Իման Շահիլ Գրիֆիթ 8, Գևորգ Տարախչյան 69, Միքայել Միրզոյան 90+2, Նիկոլաոս Կայնուրիոս 90+4 (ԻԳ)

Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Արարատ-Արմենիան» Ջունիոր Սպորտ մարզադաշտում հյուրընկալվել է «Գանձասարի» կողմից և 4:3 հաշվով հաղթանակ տարել:

Հայաստանի չեմպիոնի կազմում աչքի են ընկել Արայիկ Էլոյանը, Խոսե Ժունիոր Խուլիո Բուենոն և Ալիունե Նդուրը։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Շունտո Կանդան։ «Գանձասարից» պատասխանել են Դին Տիտկովը, Արտյոմ Ավանեսյանը և Ժուաո Ադրիանո Սա Դե Ալմեյդան։

Հատկանշական է՝ առաջին խաղակեսում՝ 38-րդ րոպեին, մարզադաշտի հոսանքազրկման պատճառով հանդիպումը որոշ ժամանակով դադարեցվել է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 1
«Գանձասար» - «Արարատ-Արմենիա»՝ 3։4
Մարզադաշտ՝ 
«Ջունիոր սպորտ»
Մրցավար՝ Աշոտ Ղալթախչյան
Գոլեր՝ Դին Տիտկով 39', Արտյոմ Ավանեսյան 58' (11մ), Ժուաո Ադրիանո Սա Դե Ալմեյդա 88' - Շունտո Կանդա 3'(ԻԳ), Արայիկ Էլոյան 30', Խոսե Ժունիոր Խուլիո Բուենո 49', Ալիունե Նդուր 83'




ԲԿՄԱ-ն և «Շիրակն» էլ գոլազուրկ ոչ-ոքիով են մեկնարկել Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանը։

Այս արդյունքից հետո թիմերը վաստակել են մեկական միավոր:

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 1
ԲԿՄԱ-ն և «Շիրակ»՝ 0։0

Մարզադաշտ՝ Երևանի ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

Առաջին տուրի վերջին խաղում «Ալաշկերտն» Ավանի ակադեմիայի մարզադաշտում այսօր՝ օգոստոսի 3-ին, կընդունի «Արարատին»: Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին:



Նախորդ հոդվածը
Hype FC Երևանում․ Արման Ծառուկյանի հաղթանակը
Հաջորդ հոդվածը
Չեմպիոնների լիգա. Արարատ-Արմենիայի հնարավոր մրցակիցը՝ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու դեպքում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։