Եվրոպա լիգա․ Արարատ-Արմենիան պարտվեց Պորտուգալիայում | Ուրարտուն ներկայացրել է Նաիրի մարզադպրոցի էսքիզային նախագիծը. ստորագրվել է պայմանագիր| Շահեն Առաքելյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիր| ՀՖԿՍՊԻ ռեկտոր Տիգրան Սիմոնյանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ| ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի երկրորդ կեսին| ՀՖՖ կանոնադրության փոփոխություններն ընդունվել են 29 կողմ, 2 դեմ ձայներով|
Ռաֆայել Նազարյանը՝ Սարդարապատի ակադեմիայի տեխնիկական տնօրեն
05 Օգոստոս 2026

Ռաֆայել Նազարյանը՝ Սարդարապատի ակադեմիայի տեխնիկական տնօրեն

Ռաֆայել Նազարյանը նշանակվել է «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի տեխնիկական տնօրեն։ Այս մասին հայտնում է ՀՊԼ նորեկի մամուլի քարտուղարությունը:

Որպես ակադեմիայի տեխնիկական տնօրեն՝ նա կղեկավարի ակադեմիայի ֆուտբոլային փիլիսոփայության զարգացումը, կմասնակցի մարզիչների մասնագիտական աճին և կօգնի ստեղծել հստակ զարգացման ուղի, որպեսզի սաները հասնեն իրենց ներուժի առավելագույնին և պատրաստ լինեն պրոֆեսիոնալ ֆուտբոլին։

«Տարիների ընթացքում Ռաֆայել Նազարյանը կուտակել է հարուստ փորձ հայկական ֆուտբոլում՝ իր գործունեության մեծ մասը նվիրելով երիտասարդ ֆուտբոլիստների զարգացմանն ու հաջորդ սերնդի ձևավորմանը։ Նրա մասնագիտական գիտելիքները, առաջնորդելու կարողությունները և երիտասարդների զարգացման նկատմամբ մոտեցումը մեծ արժեք են մեր ակումբի համար»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում փայլուն հաղթանակ տարավ Ցելյեի նկատմամբ
Հաջորդ հոդվածը
Չորս ֆուտբոլիստ նորամուտն է նշել Արարատի կազմում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։