Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
21 Օգոստոս 2026

Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում:

55 կգ քաշային կարգում Դավթյանը երեք հաղթանակ է տարել, այդ թվում՝ առավելության հասնելով 2026 թվականի Եվրոպայի գործող չեմպիոն, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժյուլ Բակիի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ ½ եզրափակչում հայ ձյուդոիստը հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին, իսկ եզրափակչում զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին՝ դառնալով աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Մրցումների առաջին օրը պայքարի են դուրս եկել նաև 50 և 60 կգ քաշային կարգի մարզիկները: Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Կարեն Նավասարդյանը և Նարեկ Նահապետյանը, հաղթելով մեկնարկային գոտեմարտերում, հաջորդիվ պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

Այսօր տատամի դուրս կգա 66 կգ քաշային Սերգեյ Գևորգյանը:

Պատանիների հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:

Նախորդ հոդվածը
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։