Սլովանը հաղթահարեց Ցելյեի արգելքը և կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում| Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Օքլենդի հետ խաղում՝ 4-րդ անընդմեջ խաղում աչքի ընկնելով արդյունավետ գործողությամբ| Փոխվել է Սարդարապատ»-Սյունիք հանդիպման անցկացման վայրը| Հայաստանի հավաքականների կազմը՝ շախմատի օլիմպիադայում| Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն| Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի|
Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Օքլենդի հետ խաղում՝ 4-րդ անընդմեջ խաղում աչքի ընկնելով արդյունավետ գործողությամբ
Այսօր 09:02

Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Օքլենդի հետ խաղում՝ 4-րդ անընդմեջ խաղում աչքի ընկնելով արդյունավետ գործողությամբ

Հայաստանի հավաքականի և «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթի՝ Նոր-Զելանդիան ներկայացնող «Օքլենդի» դեմ խաղում։ «Ալ Ահլին» այդ խաղում 1-0 հաշվով հաղթանակ է տարել:

Հանդիպման միակ գնդակը 63-րդ րոպեին հեղինակել է «Ալ Ահլիի» հարձակվող Սալեհ Ալ-Շամատին՝ Սպերցյանի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը:

Էդուարդ Սպերցյանը «Ալ Ահլիի» կազմում մինչ այս անցկացրած չորս խաղերում աչքի է ընկել արդյունավետ գործողություններով՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։

Սպերցյանն այս ամառ է «Կրասնոդարից» միացել «Ալ Ահլիին»: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 22 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Փոխվել է Սարդարապատ»-Սյունիք հանդիպման անցկացման վայրը
Հաջորդ հոդվածը
Սլովանը հաղթահարեց Ցելյեի արգելքը և կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։