Սլովանը հաղթահարեց Ցելյեի արգելքը և կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում| Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Օքլենդի հետ խաղում՝ 4-րդ անընդմեջ խաղում աչքի ընկնելով արդյունավետ գործողությամբ| Փոխվել է Սարդարապատ»-Սյունիք հանդիպման անցկացման վայրը| Հայաստանի հավաքականների կազմը՝ շախմատի օլիմպիադայում| Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն| Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի|
Սլովանը հաղթահարեց Ցելյեի արգելքը և կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
Այսօր 09:30

Սլովանը հաղթահարեց Ցելյեի արգելքը և կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում

Ավարտվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/2027 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը սլովենական «Ցելյեի» և սլովակյան «Սլովանի» միջև։ Թիմերը մրցել են Ցելյեի «Զդեժելե» մարզադաշտում։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ 120 րոպեի արդյունքով հաղթանակ են տոնել հյուրերը՝ 2:1։ Այսպիսով, «Սլովանը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլին մասնակցելու իրավունք է ստացել։

18-րդ րոպեին «Սլովանի» հարձակվող Անդրաժ Շպորարը առաջ է մղել իր թիմին։ 34-րդ րոպեին կիսապաշտպան Սվիտ Սեշլարը 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացնելով՝ հավասարեցրել է հաշիվը։ 100-րդ րոպեին կիսապաշտպան Քրիստիան Մարտինեսը խփել է «Սլովանի» երկրորդ գոլը։

«Սլովանի» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը, սակայն, փոխարինվել է 73-րդ րոպեին:

«Սլովանի» և «Ցելյեի» միջև առաջին հանդիպումը կայացել էր չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին, և ավարտվել արդյունավետ ոչ-ոքիով՝ 1:1։


Նախորդ հոդվածը
Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Օքլենդի հետ խաղում՝ 4-րդ անընդմեջ խաղում աչքի ընկնելով արդյունավետ գործողությամբ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։