Եվրոպա լիգա․ Արարատ-Արմենիան պարտվեց Յագելոնիային| WTA. Ալինա Չարաևան լավագույն 100-յակում է | Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյան՝ արծաթե մեդալակիրներ| Արարատ-Արմենիան մեկնել է Լեհաստան| Հայ երկու ըմբիշ դուրս է եկել Լաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ| Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը՝ Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը|
Հայ ըմբիշները մեդալներ են նվաճել Լեհաստանի Poland Open միջազգային մրցաշարում
28 Օգոստոս 2026

Հայ ըմբիշները մեդալներ են նվաճել Լեհաստանի Poland Open միջազգային մրցաշարում

Լեհաստանում մեկնարկել է ըմբշամարտի Poland Open միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշները:

Մրցումային առաջին օրը բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալի է արժանացել 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը: Հայ ըմբիշը եզրափակչում 7-0 հաշվով հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Անտալ Վամոշին:



Ոսկե մեդալին արժանացել է նաև 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը: Եզրափակչում նա 9:0 հաշվով հաղթանակ է տոնել Գերմանիայի ներկայացուցիչ ըմբիշի նկատմամբ՝ արժանանալով չեմպիոնի կոչմանը:
Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Հրաչյա Պողոսյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը պարտվել է եզրափակչում և դարձել 2-րդ մրցանակակիր: 72 կգ քաշային Գասպար Տերտերյանն ու 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը մեդալ չեն նվաճել:

Նախորդ հոդվածը
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Յունիսպորտը երկրորդ վստահ հաղթանակն է տարել
Հաջորդ հոդվածը
Յուվենտուսից մինչև Բեշիքթաշ․ Արարատ-Արմենիայի հնարավոր մրցակիցները Եվրոպա լիգայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։