ԵԼ. Արարատ-Արմենիան Լիգայի փուլը մեկնարկեց տնային պարտությամբ| Հայաստանը և Tour of Armenia-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում| Ուրարտուի պաշտպանը կարիերան կշարունակի Սյունիքում| Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել Նոայի հետ| Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում | Հելդեր Ֆերեյրան՝ Նոայի պատմության լավագույն ռմբարկու|
ԵԼ. Արարատ-Արմենիան Լիգայի փուլը մեկնարկեց տնային պարտությամբ
16 Սեպտեմբեր 2026

ԵԼ. Արարատ-Արմենիան Լիգայի փուլը մեկնարկեց տնային պարտությամբ

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի լիգայի փուլում իր առաջին հանդիպումն անցկացրեց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ մրցելով Պրահայի «Սպարտայի» հետ։

Հանդիպումն ավարտվեց «Սպարտայի» հաղթանակով՝ 4:1 հաշվով։

Առաջին խաղակեսում հյուրերի կազմում երկու գոլ խփեց Տոբիաս Գուդալը։ Թիմերը ընդմիջման գնացին 0:2 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին Ջոն Մերկադոն գրավեց «Արարատ-Արմենիայի» դարպասը՝ հաշիվը դարձնելով 0:3։

Մեկ րոպե անց՝ 55-րդ րոպեին, «Արարատ-Արմենիայի» կազմում մեկ գնդակ ետ բերեց և գոլի հեղինակ դարձավ Բրունո Վիլսոնը` 1:3։

Հանդիպման 71-րդ րոպեին Պատրիկ Վիդրան խփեց «Սպարտայի» չորրորդ գոլը և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 1:4։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» լիգայի փուլը սկսեց պարտությամբ։ Երևանի թիմի հաջորդ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 15-ին՝ լեհական «Յագելոնիայի» դեմ։

Նախորդ հոդվածը
Հայաստանը և Tour of Armenia-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։