Եվրոպա լիգա․ Արարատ-Արմենիան պարտվեց Յագելոնիային| WTA. Ալինա Չարաևան լավագույն 100-յակում է | Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյան՝ արծաթե մեդալակիրներ| Արարատ-Արմենիան մեկնել է Լեհաստան| Հայ երկու ըմբիշ դուրս է եկել Լաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ| Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը՝ Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը|
Հայաստանը և Tour of Armenia-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում
16 Սեպտեմբեր 2026

Հայաստանը և Tour of Armenia-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Հայաստանում առաջին անգամ անցկացված «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը լայն արձագանք է ստացել միջազգային մեդիա հարթակներում՝ հայտնվելով համաշխարհային լրատվական գործակալությունների, խոշոր սպորտային հեռարձակողների, մասնագիտացված լրատվամիջոցների և ազգային ֆեդերացիաների ուշադրության կենտրոնում։ 

Մրցաշարի լուսաբանման աշխարհագրությունն ընդգրկել է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային և Հարավային Ամերիկան: Միջազգային լայն լուսաբանումը հնարավորություն է տվել համաշխարհային լսարանին ներկայացնել ոչ միայն «Tour of Armenia» բազմօրյա հեծանվավազքը, այլև Հայաստանը՝ իր բնապատկերներով, քաղաքներով, պատմական հուշարձաններով և զբոսաշրջային ուղղություններով։

Մրցաշարի մասին հրապարակումներ են տարածել չինական Xinhua լրատվական գործակալությունն ու China.org.cn-ը, ԱՄՆ-ում՝ NAMPA-ն, Կոլումբիայում՝ հեծանվային մասնագիտացված Revista Mundo Ciclístico-ն, Արգենտինայում՝ Demedios-ը։ Իսպանական և եվրոպական մասնագիտացված մեդիա դաշտում մրցաշարին անդրադարձել են EsCiclismo-ն և Ciclo21-ը, Չեխիայում՝ RoadCycling.cz-ն, իսկ մրցաշարի արդյունքները ներկայացվել են նաև ProCyclingStats և CyclingFlash միջազգային հեծանվային հարթակներում։

Միաժամանակ, «Tour of Armenia»-ն հեռարձակվել է HBO Max, Disney+, ESPN, FloSports, Okko, SBS, SPOTV և Zhibo TV հարթակներով։ Լեհաստանում մրցաշարի եզրափակիչ փուլի վերաբերյալ տեսանյութեր է հրապարակել Eurosport Poland-ը, անդրադարձեր են եղել նաև TurdeTur հեծանվային հարթակում, երկրի ազգային ռադիոյում և Լեհաստանի հեծանվային ֆեդերացիայի պաշտոնական էջերում։

Առանձնապես լայն է եղել «Tour of Armenia»-ի լուսաբանումն Իտալիայում։ Մրցաշարին անդրադարձել են Sky Sport-ը և իտալական առաջատար սպորտային պարբերական La Gazzetta dello Sport-ը։  Մրցաշարի վերաբերյալ նյութեր են տարածել նաև իտալական խոշոր լրատվական գործակալություններ և սպորտային հարթակներ՝ AGI, Italpress, LaPresse, ANSA, Adnkronos, Sport Mediaset և Sportface։ Մրցաշարի ընթացքն ու առանձին փուլերը պարբերաբար լուսաբանել են հեծանվային մասնագիտացված Tuttobiciweb, BiciSport, CyclingPro/SpazioCiclismo, OA Sport, Ultimo Chilometro և Ciclismo Oggi հարթակները։ Մրցաշարին անդրադարձել են նաև Il Giornale di Vicenza, MTB.it, Sport Parma, Gazzetta delle Valli, Quotidiano Sportivo, ADN24.it, Zazoom.it և այլ իտալական լրատվամիջոցներ։

Միջազգային տեսանելիության ընդլայնմանը նպաստել են մասնակից թիմերը՝  իրենց պաշտոնական կայքերում և սոցիալական հարթակներում պատմելով մրցաշարի ընթացքի մասին․  բրիտանական «Netcompany INEOS», ճապոնական «Team UKYO», չեխական «ATT Investments», իտալական «Solution Tech–Nippo–Rali» և «Swatt Club», ինչպես նաև պորտուգալական «Óbidos» թիմերը։

Նախորդ հոդվածը
Ուրարտուի պաշտպանը կարիերան կշարունակի Սյունիքում
Հաջորդ հոդվածը
ԵԼ. Արարատ-Արմենիան Լիգայի փուլը մեկնարկեց տնային պարտությամբ

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։