Մեկնարկում է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը| Տիգրան Բարսեղյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)| «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները». «Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին| Ալինա Չարաևան՝ WTA-125 մրցաշարի հաղթող| Շիրակ 2։1 ԲԿՄԱ․ Վարդան Բիչախչյանի հետխաղային ասուլիսը (տեսանյութ)| Շիրակը հաղթեց ԲԿՄԱ-ին, Ալաշկերտը՝ Արարատին|
Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի ազգային հավաքականում
17 Սեպտեմբեր 2026

Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի ազգային հավաքականում

«Նոայի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ավարտել ելույթները Հայաստանի ազգային հավաքականում։

«Այս որոշումն ընդունելը հեշտ չէր․ հավաքականի մարզաշապիկը կրելն իմ կյանքի ամենամեծ պատիվներից է եղել։ Իռլանդիայի դեմ իմ առաջին պաշտոնական հանդիպումից մինչև հավաքականում անցկացրած վերջին խաղս՝ այս ճանապարհի յուրաքանչյուր պահն ինձ համար թանկ է և ընդմիշտ կմնա իմ հիշողության ու սրտի մեջ։ Մեր հաղթանակները, դժվարությունները, ձեր աջակցությունն ու միասին ապրած հույզերը միշտ ինձ հետ են լինելու»,- գրել է Համբարձումյանը ֆեյսբուքի իր էջում:

Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Եղիշե Մելիքյանին՝ վստահության և իրեն հավաքականում տեսնելու ցանկության համար։

«Միշտ հավատացել եմ, որ հավաքականին պետք է ներկայանալ լիարժեք առողջ ու լավագույն մարզավիճակում՝ պատրաստ տալու առավելագույնը։ Այսօր զգում եմ, որ չեմ կարող թիմին տալ այնքան, որքան ինքս եմ ինձնից պահանջում:

Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին՝ վստահության, թիմակիցներիս՝ ուս-ուսի անցած ճանապարհի, հավաքականի ամբողջ անձնակազմին՝ ամենօրյա աշխատանքի համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս ու մեր երկրպագուներին՝ սիրո և աջակցության համար, հատկապես ամենադժվար պահերին։

Մեր հավաքականին մաղթում եմ հաջողություններ ու հաղթանակներ, որոնք հպարտություն ու ուրախություն կպարգևեն բոլորիս։ Միշտ ձեր կողքին եմ լինելու և ամբողջ սրտով ուրախանալու եմ ձեր յուրաքանչյուր հաջողությամբ»,- գրել է Համբարձումյանը։

Նախորդ հոդվածը
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Հաջորդ հոդվածը
Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։