Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի ազգային հավաքականում| Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը| Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը| Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Տեղեկություն Կիպրոս-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ| Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել|
Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
17 Սեպտեմբեր 2026

Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը

Հունաստանում  կայանալիք Սամբոյի աշխարհի դեռահասների, պատանիների, երիտասարդների առաջնությանը ՀՀ մարզիկների մասնակցության ֆինանսավորման առնչությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է:  ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ հոկտեմբերի սկզբին կայանալիք Աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Սամբոյի ֆեդերացիայի ղեկավարությունը ազգային հավաքականի մարզիկներից պահանջում է վճարել 600,000-ական դրամ՝ միջազգային մրցումների ուղարկելու համար։

«ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» ՀԿ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝  2026 թվականին ֆեդերացիային արդեն իսկ հատկացվել է շուրջ 22.5 մլն դրամի դրամաշնորհ՝ տարբեր սպորտային միջոցառումներին սամբոյի մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով:

Նախարարությունը տեղեկացվել է, որ հարկային ստուգումների արդյունքում ֆեդերացիայում հարկային պարտավորությունների հետ կապված խնդիրներ են առաջացել, և պայմանավորված մեկնարկած իրավական գործընթացներով՝  ֆեդերացիան հատկացված ֆինանսական միջոցների հասանելիության առումով ուներ սահմանափակումներ:

Հարցը քննարկվել է ֆեդերացիայի հետ, և ըստ ներկայացված տեղեկատվության՝ առաջացած խնդիրներն այս պահին կարգավորվում են։ Նախարարությունն  առաջիկա օրերին հնարավորություն կունենա սահմանված կարգով ապահովել  Հունաստանի Սալոնիկի քաղաքում աշխարհի դեռահասների, պատանիների, երիտասարդների սամբոյի առաջնությանը ՀՀ մարզիկների մասնակցության ֆինանսավորումը՝ համաձայն ֆեդերացիայի հետ կնքված պայմանագրի»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը
Հովհաննես Համբարձումյանն ավարտում է ելույթները Հայաստանի ազգային հավաքականում

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Հայաստանը և Tour of Armenia-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում
Այլ / 16 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և Tour of…
Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի հաղթողները պարգևատրվել են
Այլ / 14 Սեպտեմբեր 2026
Tour of Armenia միջազգային…
Tour of Armenia. իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին հաղթանակը նվիրել է տատիկի հիշատակին
Այլ / 12 Սեպտեմբեր 2026
Tour of Armenia. իտալացի…
Գավառից մեկնարկել է Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքը. հայտնի է առաջին օրվա հաղթողը
Այլ / 10 Սեպտեմբեր 2026
Գավառից մեկնարկել է…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։