Ավանդական կարատե․ Մարատ Հարությունյանը՝ աշխարհի փոխչեմպիոն| Մեկնարկում է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը| Տիգրան Բարսեղյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)| «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները». «Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին| Ալինա Չարաևան՝ WTA-125 մրցաշարի հաղթող| Շիրակ 2։1 ԲԿՄԱ․ Վարդան Բիչախչյանի հետխաղային ասուլիսը (տեսանյութ)|
Շախմատի Հայաստանի հավաքականները հաղթել են նաև համաշխարհային 46-րդ օլիմպիադայի երկրորդ տուրում
18 Սեպտեմբեր 2026

Շախմատի Հայաստանի հավաքականները հաղթել են նաև համաշխարհային 46-րդ օլիմպիադայի երկրորդ տուրում

Շախմատի Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ են տարել համաշխարհային 46-րդ օլիմպիադայում:

Օլիմպիադայի 2-րդ խաղափուլում տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հայկ Մարտիրոսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Սինգապուրի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։

3-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Շվեդիայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Խորվաթիայի հավաքականի հետ:

Նախորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Մոլդովային
Հաջորդ հոդվածը
Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։