Եվրոպա լիգա․ Արարատ-Արմենիան պարտվեց Յագելոնիային| WTA. Ալինա Չարաևան լավագույն 100-յակում է | Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյան՝ արծաթե մեդալակիրներ| Արարատ-Արմենիան մեկնել է Լեհաստան| Հայ երկու ըմբիշ դուրս է եկել Լաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ| Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը՝ Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը|
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանին, տղամարդիկ ոչ-ոքի են խաղացել ԱՄՆ-ի հետ
24 Սեպտեմբեր 2026

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանին, տղամարդիկ ոչ-ոքի են խաղացել ԱՄՆ-ի հետ

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումն օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ-ի հավաքականի հետ։

Նշենք, որ այս խաղափուլում Հայաստանի դեմ պայքարին չի մասնակցել Լևոն Արոնյանը։

Ռոբերտ Հովհաննիսյանը (վարկանիշ՝ 2642) սև խաղաքարերով առավելության հասավ Ուեսլի Սոյի (վարկանիշ՝ 2774) նկատմամբ։

Հայկ Մարտիրոսյանը (վարկանիշ՝ 2664) ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի (վարկանիշ՝ 2789) հետ, իսկ Շանթ Սարգսյանը (վարկանիշ՝ 2630)՝ Հանս Մոկե Նիմանի (վարկանիշ՝ 2725) հետ։

7 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 14 հնարավորից ունի 12 թիմային միավոր և գտնվում է 6-րդ հորիզոնականում: 8-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը կմրցի Նիդերլանդների հավաքականի հետ:



Այս խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականն էլ 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։

Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։
Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

7 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 14 հնարավորից ունի 12 թիմային միավոր և գտնվում է 6-րդ հորիզոնականում:


8-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի հավաքականի հետ:

Նախորդ հոդվածը
Փոփոխություն Հայաստանի Մ-19 հավաքականի հայտացուցակում
Հաջորդ հոդվածը
Երկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։